Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի (ԱՊԱԱՈՒ) ստորաբաժանումներն անցած օրը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 455 զինյալների եւ վիրավորել 232-ին: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում:
Ավարտվեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող, ամենախայտառակ ձևով ձախողված ու ամեն ինչ տապալած կառավարության գործունեությունը։ Կառավարություն, որը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ՝ միաժամանակ կոչ անելով ՀՀ ՄԻՊ գրասենյակին՝ քննել և հրապարակային գնահատական տալ լրագրողի նկատմամբ պետական ուժային կառույցի արարքին։
ՀՀ փաստաբանների պալատը հուլիսի 30-ին ստացել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի գրությունն առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի կողմից ենթադրաբար ԱՀ քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մաս) առնչությամբ հարուցված քրեական գործի դատական վիճաբանությունների փուլում մեղադրող դատախազը հայտարարել է մեղադրանքից հրաժարվելու մասին, որի հիման վրա դատարանը հուլիսի 27-ին կայացրել է արդարացման դատավճիռ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից:
Սյունիքի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված ապօրինի ծառահատումների, հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետության և օրինականության վիճակը:
Մեր կողմից, մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ», – ընդգծել է Պուտինը:
Եզրափակիչում Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Սիմիդյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
Աֆղանստանից ամերիկյան զորակազմի սեպտեմբերին դուրս գալու որոշումից հետո շարունակվում է աֆղան փախստականների խմբերի ապօրինի կերպով Թուրքիա անցումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկեց Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի նկատմամբ Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման դեմ Առուշանյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ վերջիններս դատարանին ինքնաբացարկ են հայտնել՝ պայմանավորված գործի մակագրման հանգամանքով:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիկ Քոչարյանին ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։
«Պետությունը նոր գործիքներ պետք է մշակի, որպեսզի խոտի գինն իջնի: Եթե չիջնի, ես տարբեր համայնքների բնակիչների հետ զրուցում եմ, բոլորի նպատակը հարկադիր մորթն է, որովհետև իրենք խոտի հարյուր տոկոս գնաճի պայմաններում չեն կարողանում անասնակեր կուտակել կամ ձեռք բերել:
Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ միայն «Իմ քայլը» խմբակցության 71 կողմ քվեով
Նիգերի առնավազն 18 զինծառայողներ են սպանվել զինյալների կողմից երկրի արեւմուտքում՝ Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի մերձակայքում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գնել Սանոսյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակելու վերաբերյալ։
Ես չեմ ուզում որևէ հանձնաժողովի նախագահ լինել. Արսեն Թորոսյան
Նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 2-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հուլիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 396 զանգ:
2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Նույն օրը՝ ժամը 01:30-ին, հաղորդում է ստացվել նաև բժշկական հաստատություններից այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու անձ:
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ Ընդհանուր իրավասության դատարանի կիրառված խափանման միջոց կալանավորման դեմ Զաքարյանի փաստաբանների բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Վարշավայի Համակարգչային գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի ֆակուլտետում սովորող 20-ամյա ռուս Մակար Ֆյոդորովիչ Ռագինը կորել է Ստամբուլում։ Հուլիսի 16-ին հանգստի նպատակով Թուրքիա մեկնած երիտասարդը հուլիսի 28-ին դուրս է եկել Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող հյուրանոցից ու այլևս չի վերադարձել։
ԱԺ-ն կրկին նախագահ է ընտրում. ՈՒՂԻՂ:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
ԱԺ նախագահի քվեարկությունն ընդհատվեց. քվեաթերթիկում ընդդիմադիր թեկնածուի ազգանվան մեջ տառասխալ է եղել
«Աշխատանքային ընթացք է, այս պահի դրությամբ որևիցե բան չի փոխվելու, քանի դեռ բոլոր հնարավոր պայմանները լրագրողների աշխատանքի համար չենք ապահովել»,- այսօր լրագրողների հետ զրուցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին:
ՀՀ վարչապետի պաշտոնը Դուք ստանձնում եք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում: Հայկական պետականությունը կանգնած է մեծամեծ մարտահրավերների առջև, որոնք հաղթահարել կարող ենք միասնությամբ՝ համախմբելով բոլոր կարող ուժերը:
Աբսուրդ է, ԱԺ պատգամավորը նիստին ներկա չէ, որովհետև կալանավորված է. Արմեն Չարչյան
2019 թվականին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը համահեղինակեց «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանված էր, որ անմիջականորեն տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում. Սիմոնյանը զբաղված էր այս նախագծի ակտիվ լոբբինգով։
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի մեղադրանքները ճապոնական Mercer Street լցանավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մասին անհիմն են եւ քաղաքականապես պատճաաբանված: