Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը այսօր քննարկում էին հրավիրել, որի ընթացքում ներկայացվեց «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» խորագրով փաստահավաք զեկույցը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին։
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) վեճի են բռնվել կին պատգամավորները, տղամարդիկ դժվարությամբ են կարողացել հանդարտեցրել կռիվը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երևանի պետական համալսարանում այսօր կայացավ ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի ընտրությունը, որին մասնակցում էր նաև բոլորովին վերջերս հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձած, Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը։ Ավելի քան 2 ժամ տևեց հոգաբարձուների խորհրդի նիստը: Ավարտից հետո քվեարկության արդյունքների մասին լրագրողների հետ զրույցում որոշել էր հայտնել ռեկտորի միակ թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը՝ ըստ այդ ինքն ընտրվել է ռեկտոր 19 կողմ և 5 դեմ ձայների համամասնությամբ:
Մամուլից տեղեկացել ենք, որ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար մեծ հեղինակություն վայելող անձինք պատրաստակամ են անձնական երաշխավորություն ստանձնել:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր:
ԵՊՀ նախկին ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Հայաստանի շահեկան վիճակը կախված է նրանից, թե այդ հարաբերությունները կարգավորելու համար ով է բանակցողը և ինչ դիրքերից։
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի խոսքով, դա չի նշանակում, որ այդ կարգը պետք է գիշեր-ցերեկ օգտագործվի ու աստիճանազրկման հարյուրավոր դեպքեր լինեն: Այն ավելի շատ զսպող ու կանխարգելիչ գործիք է:
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, 2021 թ. դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Բաղրամյան 3-րդ նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված նրբանցքում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ կից սխեմայի:
ԱՄՆ-ը պետք է պարտավորություններ ստանձնի՝ բացառելու ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արեւելք եւ հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում էին ԽՍՀՄ-ի կազմի մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուն՝ այս պահին դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, հաստատում է, որ իր առաջնահերթություններից երրորդը խաղաղ հավաքների ազատության երաշխավորությունն է և ազատ խոսքի իրավունքի իրացման բավարար պայմանների ապահովումը։
Մարդու իրավունքների պաշտպանի աթոռին հավակնող թեկնածուն պատասխանեց, որ չի հասցրել հետևել, թե երեկ ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում, սակայն մեկ բան պարզ է, որ ԱԺ աշխատակազմում կա լրագրողների հավատարմագրման կարգ, որ ըստ էության ընդհանուր կանոններ են սահմանում։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ուշադրությունը կենտրոնացնել ներքաղաքական դաշտի վրա։
63-ամյա Սամվել Մարիկյանը որոնվում է որպես անհետ կորած:
Դեկտեմբերի 16-ի երեկոյան Պետերբուրգում՝ «Пряности и Радости» ռեստորանում ձերբակալել են հայ գերիների հարցերով զբաղվող Բորիս Ավագյանին:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեկտեմբերի 17-ին նշանակել է երկրի կառավարությունը, որը կազմել է վարչապետ Պետր Ֆիալան՝ վերջերս Չեխիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած «Միասին» կուսակցական կոալիցիայի առաջնորդը եւ աջ լիբերալ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նախագահը:
Հաշվի առնելով այն , որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Թուրքիայում տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Նիգերիայի նախագահ Մոհամմադ Բահարիի հանդիպումը։
Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ը սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Այսօր Ազգային ժողովի (ԱԺ) մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելու հարցը․ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել էր արդարադատության նախարարի գործող առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Տեր եղեք ձեր երդմանը, այլ ոչ հայրենադավների հանձնարարություններին. Արծվիկ Մինասյանը՝ դատախազությանը:
Սրանք երբեք ընտրություններով չեն լքի իշխանությունը. միակ ձևը փողոցն է. Ռուբեն Հակոբյան:
Այստեղ Նիկոլից, իր մանկլավիկներից ու բանտարկությունից վախեցող մարդ չկա. Հայկ Մամիջանյան:
Լուսանկարի մարդկանց մեղքն այն է, որ Նիկոլին հաղթել են իրենց համայնքներում. Արթուր Ղազինյան:
Այսօր կայացել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ 19 կողմ, 5 դեմ ձայնով 5 տարի ժամկետով ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը՝ լինելով միակ թեկնածուն:
Թալին խոշորացված համայնում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանին գումարել է առաջին նիստը, որի ընթացքում Թալինի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տավրոս Սափեյանը:
Այսօր կայացել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: 12 կողմ, 5 դեմ ձայների արդյունքում ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Այսօր ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը ներկայացնում էր Մարդու իրավունքների պաշտպանի՝ (ՄԻՊ) իր թեկնածուին՝ արդարադատության նախարարի ներկայիս առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանին:
Այսօր Աբովյանի քաղաքի ավագանու առաջին նիստի ընթացքում առաջադրվել էր համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը (ԲՀԿ) և Պավել Ցուգունյանը (ՔՊ): Քվեարկության արդյունքում Աբովյանի քաղաքապետ ընտրվեց Բաբայանը՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը:
Թույլ մի տվեք, որ թուրքը հասնի ձեր քաղաքներ և գյուղեր. ակցիայի մասնակից։