ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուին դեմ են քվեարկել միայն ուսանողները

Երևանի պետական համալսարանում այսօր կայացավ ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի ընտրությունը, որին մասնակցում էր նաև բոլորովին վերջերս հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձած, Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը։ Ավելի քան 2 ժամ տևեց հոգաբարձուների խորհրդի նիստը: Ավարտից հետո քվեարկության արդյունքների  մասին լրագրողների հետ զրույցում որոշել էր հայտնել ռեկտորի միակ թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը՝ ըստ այդմ ինքն ընտրվել է ռեկտոր 19 կողմ և 5 դեմ ձայների համամասնությամբ:

Ուշագրավ է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 20 անդամից՝ 5-ը՝ բուհի  ուսանողներից, 5-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմից, լիազոր մարմնի կողմից առաջադրված 5 անձ, ևս 5 անձ՝ Կառավարության ներկայացուցիչ։ Ասել է թե՝ ոչ մի կերպ չի ստացվում, որ ռեկտորի օգտին  քվեարկած 19 հոգուց զատ, ևս 5-ն էլ դեմ քվեարկած լինեին: Այդուհանդերձ, քվեարկության իրական տվյալները հայտնի դառնալուց հետո, պարզվեց նաև, որ կողմ ձայների թիվը 19 չի եղել:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, Հովհաննես Հովհաննիսյան այդ պաշտոնում ընտրվել է՝ 12 կողմ, 5 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։

«Ես չեմ էլ թաքցնում, ես և իմ ընկերները դեմ ենք քվեարկել այս ընտրություններին։ Մեր այս դիրքորոշումը հիմնականում պայմանավորված է քաղաքականացված հանգամանքներով։ Այս նիստի ընթացքում նաև քննարկվեց, թե արդյո՞ք խնդիր չեն առաջացնի կուսակցական ներկայացուցիչները՝ ԵՊՀ-ում, բազմիցս լսեցինք խոստումներ, որ բուհը պետք է գործի ապաքաղաքական, բայց հաշվի առնելով փաստերը, մենք դեմ քվեարկեցինք, հետագա ընթացքը ցույց կտա ընտրված ռեկտորի և հոգաբարձուների խորհրդի կազմի արտահայտած դիրքորոշումը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս