Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը խոստովանել է, որ օգոստոս ամսին «Թալիբան» շարժմանը երկրի մայրաքաղաք Քաբուլ էր «հրավիրել» Աշրաֆ Ղանիի փախչելուց հետո «բնակչությանը պաշտպանելու» համար։
COVID-19-ի օմիկրոն շտամով վարակված հիվանդները հաճախակի են գանգատվում կոկորդի քերծումից եւ գոտկատեղի ցավից:
Ստացված զանգվածը լավ խառնել, եթե այն խոնավ է, ավելացնել մի փոքր ալյուր, նորից խառնել:
Վրաստանի տարբեր տարածաշրջաններում անցկացված օպերատիվ հետաքննչական եւ հետախուզական միջոցառումների ընթացքում չորս մարդ է ձերբակալվել անօրինական ճանապարհով խոշոր քանակությամբ թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով:
Ֆրանսիան միայն սիրո քաղաք Փարիզը չէ. նարդոսի անծայրածիր դաշտերը, հինավուրց պատմությունը, մշակույթի հազարավոր հուշարձանները, հիասքանչ լեզուն և ոչ միայն, ամբողջական են դարձնում Ֆրանսիան: Այս երկրում յուրաքանչյուրը կարող է գտնել ինչ-որ բան, ինչը կստիպի նրան ընդմիշտ սիրահարվել այդ երկրին:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են 67-ամյա կնոջ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Հայաստանի տնտեսության զարգացումների գործում միշտ էլ կարևոր դեր են ունեցել արտաքին ֆինանսական փոխանցումները։ Դրանք հասնում են մեր ՀՆԱ ընդհուպ 20 տոկոսին։ Սա տնտեսության աճին նպաստող բավական մեծ բաղադրիչ է։ Երբ այդ հոսքերն ավելանում են՝ մեծանում է նաև տնտեսական աճի վրա դրանց ազդեցությունը։
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժին դիմած 76-ամյա քաղաքացին հայտնել էր, որ առևանգել են Գյումրիի Շչեդրինի փողոցում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն հայտարարել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման չափազանց մեծ արագության մասին։
Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկացող բռնաճնշումներին և քաղաքական հետապնդումներին։
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 16-ին բորսայական սակարկությունների բացմանն աճել է 0,5 տոկոսով եւ բարձրացել հազար խորանարդ մետրի դիմաց 1 550 դոլարից վեր, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։
ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ, որոնց առնչությամբ հանրությանը կա՛մ չեն տրվում պատշաճ բացատրություններ, կա՛մ բացատրություններ չեն տրվում, առհասարակ:
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ երեք անգամ հանդիպում ունեցավ. Նախ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, ապա՝ առանձին, այնուհետև՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ներկայությամբ: Միայն Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման վերաբերյալ են մանրամասներ հաղորդվել, իսկ մյուս հանդիպումների և պայմանավորվածությունների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Առողջապահության նախարարության մշակած նոր նախագծով՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։
Ի՞նչ Մեղրի-Հորադիզով ՝ Ռուսաստան, եթե կարելի է Իջևան-Ղազախ երկաթուղին գործարկել։
Աժ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիպսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրբաթ օրը՝ ժամը 13։00-ին հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմաց, որից հետո երթով շարժվելու ենք ՀՀ դատախազություն։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 17-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան, Ս. Գևորգյան փողոցների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 172-ից-180 զույգ համարների, Հալաբյան 41-ից-65 կենտ համարների ջրամատակարարումը:
Պատերազմից հետո վարչապետի հրաժարականը պնդող, սակայն իր պաշտոնը դրանից վեր դասող սույն անձնավորությունը Երևանի կառավարումը վերածելու է այնպիսի քաոսի, որ երանի եք տալու նախորդ, ու դրանից էլ նախորդ բոլոր քաղաքապետերին։
Հաշվի առնելով, որ «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ;
Մեղրիի երկաթուղու վերաբացումը՝ անվտանգային, տնտեսական, տարածաշրջանային առումով, մեզ համար էական նշանակություն չի ունենա, բայց էապես կտուժեն Մեղրու ենթաշրջանի բնակիչները: Որոշ գյուղեր, օրինակ՝ Նռնաձորը, կհայտնվեն Հայաստանից դուրս կարգավիճակում, ինչպես, օրինակ, եղավ Շուռնուխի, Որոտանի դեպքում: Կենտրոնական իշխանություններն այսօրվանից պետք է մտածեն դրա մասին:
Թույլ չենք տալու Հայաստանի Հանրապետությունում բռնապետական կարգերի հաստատում։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի անունը հայտնի է: Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակելու Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան և փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն վերջերս ԱՄԷ կատարած այցի ընթացքում:
Նա վաղուց «վարչապետ» չի, այլ մեր երկրի հաշվին ձեռքից ձեռք գնացող «գործնական հանդիպում»։
Ամերիկյան նշանավոր «Wall Street Journal» թերթը դիտարկման է առել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ծոցի որոշ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Առանձնակի ցավում եմ հատկապես դատավոր Արուսյակ Ալեքսանյանի համար։ Համակարգը խժռում է մարդուն, իսկ համակարգին ամեն մեկն ունակ չէ դիմադրել, ամեն մեկը չունի այդ ունակությունը, ամեն մեկը չի կարող լինել դատավոր»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, խոսելով Արայիկ Հարությունյանի հայտարարություններից հետո արձանագրված արդյունքի՝ հանցակազմի հիմքով կարճված քրգործի մասին, ասաց.
ԱՄՆ-ը կկիրառի պատժամիջոցներ չինական, վրացական և թուրքական որոշ ընկերությունների նկատմամբ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերին հակասող գործողությունների համար: Հաղորդել է ԱՄՆ առևտրի նախարարությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին։
Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ԵՄ-ին հորդորել են ճանաչել իրենց եվրոպական հեռանկարը: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի դիվանատան մամուլի ծառայությունը: