Բաժիններ՝

Տավրոս Սափեյանն ընտրվել է Թալինի քաղաքապետ

Թալին խոշորացված համայնում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանին գումարել է առաջին նիստը, որի ընթացքում Թալինի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տավրոս Սափեյանը:

Տավրոս Սափեյանը շնորհակալություն հայտնեց իր օգտին քվեարկած կամ չքվեարկած ավագանու անդամներին: «Ես կանգնելու եմ մեզ ընտրած և չընտրած քաղաքացիների կողքին և մեր համայնքը շենացնելու եմ»,- քվեարկությունից հետո ասաց Սափեյանը:

Տավրոս Սափեյանը Թալինում կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031