Բաժիններ՝

Թուրքիայի մեջլիսում կռվի են բռնվել կին պատգամավորները

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) վեճի են բռնվել կին պատգամավորները, տղամարդիկ դժվարությամբ են կարողացել հանդարտեցրել կռիվը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մեջլիսում քաղաքական կրքերը թեժացել են իշխող ուժի պատգամավոր Բահար Այվազօղլուի ելույթից հետո, որը քննադատել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ԺՀԿ պատգամավորներին և նրանց խորհրդարանական ելույթները՝ նշելով, որ ԺՀԿ-ի անցյալը խավար է և ցավով լի։

Նրան հակադարձել են ԺՀԿ-ականներ Գյուլիզար Բիչեր Քարաջան և Բուրջու Քյոքսալը՝ պաշտպանելով ԺՀԿ նախկին գործիչներին և նրանց քաղաքականությունը։

Ընդմիջմանը լարվածությունը վերածվել է քաշքշուկի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031