«Պլանները կարող են փոխվել». Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու մտափոխության մասին

Այսօր կայացել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ 19 կողմ, 5 դեմ ձայնով 5 տարի ժամկետով ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը՝ լինելով միակ թեկնածուն:

Իսկ թե ինչո՞ւ չի դիտարկվել Արծրուն Իսահակյանի թեկնածությունը, Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արծրուն Իսահակյանի փաստաթղթերը վերջնաժամկետից հետո են ստացել:

«Ըստ կանոնակարգի՝ գոյություն ունի գրանցամատյան, երբ ամենօրյա ռեժիմով գրանցվում են թեկնածուները: Հայտարարության մեջ էլ նշված էր հստակ օր և վերջնաժամկետ: Վերջնաժամկետից հետո են ստացվել Արծրուն Իսահակյանի փաստաթղթերը, ըստ այդմ՝ գրանցամատյանում չէին կարող գրանցվել»,- հավելել է ԵՊՀ նորընտիր ռեկտորը:
Լրագրողները Հովհաննիսյանին հիշեցրել են, որ ժամանակին հայտարարել էր, թե չի հավակնում այդ պաշտոնին, ինչին ի պատասխան՝ նորընտիր ռեկտորը հորդորել է չտրվել մանիպուլյացիաների՝ ակնարկելով, որ նման բան ասել է պահի թելադրանքով՝ 2 տարի առաջ:

«Պլանները կարող են փոխվել»,- ընդգծել է նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս