Գեներալները անձնական երաշխավորություն են ստանձնում Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար

Մամուլից տեղեկացել ենք, որ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար մեծ հեղինակություն վայելող անձինք պատրաստակամ են անձնական երաշխավորություն ստանձնել:

Մենք՝ ներքոստորագրյալ գեներալներս, անձնապես ճանաչում ենք Աշոտ Մինասյանին, քաջատեղյակ ենք նրա անցած հերոսական ուղուն և հավաստիացնում ենք, որ վերջինս երբևիցե անօրինական գործողությունների չի դիմել և չի դիմի:

Վստահաբար երաշխավորում ենք, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվի, չի խոչընդոտի քննության ընթացքին և չի կատարի օրենքով արգելված որևէ արարք:

1. Վալերի Գրիգորյան – գեներալ լեյտենանտ
2. Հայկ Քոթանջյան – գեներալ լեյտենանտ
3. Տիրան Խաչատրյան – գեներալ լեյտենանտ
4. Էնրիկո Ապրիամով – գեներալ լեյտենանտ
5. Սերգեյ Չալյան – գեներալ մայոր
6. Հովիկ Օհանյան – գեներալ մայոր
7. Հենրիկ Մուրադյան – գեներալ մայոր
8. Հովհաննես Վարյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ
9. Սաշա Աֆյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ
10. Հովհաննես Հունանյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ
11. Գրիգոր Գրիգորյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ
12. Գագիկ Համբարձումյան – ՀՀ ոստիկանության գեներալ մայոր
13. Թաթուլ Պետրոսյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական
14. Գրիշա Միքայելյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական
15. Ռաֆիկ Հովհաննիսյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական
16. Ալբերտ Մարգարյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

Տեսանյութեր

Լրահոս