
Տեղի է ունեցել Թուրքիայի և Նիգերիայի նախագահների հանդիպումը

Թուրքիայում տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Նիգերիայի նախագահ Մոհամմադ Բահարիի հանդիպումը։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Հաղորդման համաձայն` նախագահների հանդիպումը տեղի է ունեցել փակ ձևաչափով։
Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Ստամբուլում բացված Թուրքիա-Աֆրիկա գործընկերության երրորդ գագաթնաժողովի շրջանակում։