Թուրքական «Նոր բարօրություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքականը հայտարարել է, որ Թուրքիայում իշխանափոխություն է լինելու: Նա մասնավորապես նշել է, որ գործող իշխանությունը հեռանալու է, բայց ամենակարևորն այն է, թե ինչ ուժ է գալու նրա փոխարեն։
Հոկտեմբերի 22-ին ժամը 12-ի սահմաններում Սյունիքի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից թշնամին հափշտակել է Արմիկ Ոսկանյանի 112 գլուխ մանր եղջերավոր: Ապրուստի միակ միջոցը կորցրած կոռնիձորցին վախենում է, որ մի օր էլ թշնամին գյուղ կմտնի:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Ադրբեջանի նախագահն այցելել է Սանասարի (Կուբաթլու) շրջան: Այցի օրը պատահական չի ընտրված. մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 25-ին, Ալիևը հայտարարեց, որ գրավել են Սանասարը (Կուբաթլու):
Նա խորհուրդ է տալիս խուսափել մեծ կուտակումներով վայրեր այցելելուց, չտրվել գիտականորեն չապացուցված տեղեկություններին ու առասպելներին, քանի որ դրանք նույնքան վտանգավոր են կյանքի համար, որքան՝ կորոնավիրուսը:
Օրեյրոն, որը հաճախ է համերգային ծրագրերով հանդես գալիս Ռուսաստանում և շեշտում, որ չափազանց շատ է սիրում այդ երկիրը, ավելի վաղ նշել էր, որ չի ծրագրում ապրել Ռուսաստանում, սակայն ձգտում է անձնագիր ստանալ և այդպես իր երախտագիտությունն արտահայտել ռուսների սիրո համար:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Պուշկինի և Փարպեցու փողոցների խաչմերուկում նկատել են առանց համարանիշերի «ԲՄՎ» մակնիշի մեքենա:
ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք կառույցների պաշտոնյաների մասնակցությամբ քննարկվել են Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները, այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
ՌԴ «Վեկտոր» հետազոտական կենտրոնի մասնագետներն առաջին անգամ բացառիկ լուսանկար են հրապարակել, որում պատկերվում է կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէն:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել ահազանգ այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ:
Էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերության բաժնետոմսերի արժեքի ակտիվ աճի ֆոնին «Tesla»-ի ղեկավար Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 250 մլրդ դոլարը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Bloomberg»-ին:
Թուրքիայի հարավում ձերբակալվել են Ռուսաստանի յոթ քաղաքացիներ անտառի հրկզման կասկածանքով, հոկտեմբերի 25-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունում։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:
Համացանցում տարածվել էին լուրեր, համաձայն որոնց՝ հնարավոր է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր փաստաթուղթ ստորագրվի: Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, իսկ երկրորդը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես՝ ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատմանը:
Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հայտնել է, որ Հունաստանն «անցանկալի անձ» է հայտարարել իրեն։ Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջային այցով եղել է Ալբանիայում, որտեղից փորձել է վերադառնալ Հունաստան, սակայն իրեն թույլ չեն տվել այդ երկիր մուտք գործել։
Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակև ընդլայնված գործընկերության համաձայնագրի ձևաչափում հնարավորությունների արդյունավետ կիրարկումը:
2018թ A1 Group-ը Շենգավիթում Բիզնես կենտրոն հիմնեց, որտեղ մեկ հարկի ներքո հավաքվեցին ՏՏ, մարքեթինգային, հաշվապահական, այլ ոլորտներում գործող կազմակերպություններ:
Թուրքիայի դրամական միավորը՝ թուրքական լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարություն է ստորագրել՝ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։
«Ինձ հետաքրքրում է, թե ինչպես եղավ, որ պաշտպանության բյուջեն 2020 թվականին 387 միլիարդ էր, հիմա դարձավ 345 միլիարդ, այսինքն՝ արդյո՞ք անվտանգային սպառնալիքները նվազել են, թե՞ ոչ»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:
Համավարակով հիվանդանալուց խուսափելու լավագույն միջոցներից է հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելը։
Մգեր Արմենիան հայտարարել է, որ Շուռնուխից երեք հոգով ոտքով գալիս են Երևան՝ Կառավարության հրաժարականը պահանջելու։
«Նման արտահոսքեր շատ են եղել: Սա առաջին դեպքը չի, երբ էլի կրկին ինչ-որ այցելությունների մասին իմանալուց միանգամից ասվել է՝ «այ, տեսեք, հիմա այս այցի ժամանակ ևս մեկ փաստաթուղթ է ստորագրվելու», որը տեղի չի ունեցել:
Հարավային Կորեան քայլեր կձեռնարկի COVID-19-ի համավարակից հետո հաջորդ ամսին աստիճանաբար նորմալ կյանքին վերադառնալու ուղղությամբ: Այդ մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը: «Հիմնվելով կայուն զսպման եւ պատվաստման բարձր ցուցանիշների վրա՝ մենք սկսում ենք աստիճանաբար վերադառնալ նորմալ կյանքին»,-ասել է Մուն Չժե Ինը՝ հանդես գալով Ազգային ժողովում:
Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 16։57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12։57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
2021թ. հոկտեմբերի 15-ին, ԱԺ նիստում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հարց եմ հնչեցրել Հայաստան-Թուրքիա փոխադարձ դրական ազդակների վերաբերյալ։
«Բարձրագույն դատական խորհուրդը ՄԻԱՁԱՅՆ մերժեց Դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին՝ արդարադատության նախարարի միջնորդությունը։
Հոկտեմբերի 25-ին, ժամը 14։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի սկզբնամասում՝ ծածկի տակ, այրվում է անասնակեր։