
Թուրքիայում ձերբակալել են յոթ ռուսաստանցիների

Թուրքիայի հարավում ձերբակալվել են Ռուսաստանի յոթ քաղաքացիներ անտառի հրկզման կասկածանքով, հոկտեմբերի 25-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունում։
«Գլխավոր հյուպատոսությունը հավաստում է 2021 թվականի հոկտեմբերի 23-ին Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մի խումբ ռուսաստանցի զբոսաշրջիկների ձերբակալման փաստը, որոնք արշավի են գնացել Անթալիայի մերձակայքի «Լիկիական արահետ» երթուղով: Տեղի ոստիկանական վարչությունում ստացված տեղեկատվության համաձայն՝ յոթ ռուսաստանցի քաղաքացները ձերբակալվել են Չաղլարջայի շրջանի անտառային զանգվածում»,- հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում:
Այնտեղ նաեւ հավելել են, որ տեղի օրենսդրությանը համապատասխան՝ իրավակարգի մարմինները երդվյալ թարգմանչի ներգրավմամբ կազմել են գործով վկաների եւ կասկածյաների ցուցմունքեր տալու արձանագրություն:
«Հոկտեմբերի 24-ին,- շարունակել են գլխավոր հյուպատոսությունում,- կայացել է դատական նիստ, որի ընթացքում, օրենքի նորմաների համաձայն՝ ռուսաստանցիներին անհատույց հիման վրա տարմադրվել են պետական փաստաբաններ եւ ապահովվել է որակյալ թարգամանություն: Չնայած փաստաբանների միջնորդությանը, դատարանը որոշել է միջադեպի հանգամանքների մինչդատական հետաքննության ժամանակմիջոցում ռուսաստանցի զբոսաշրջիներին կալանքի տակ վերցնել՝ որպես անտառի ոչ դիտավորյալ հրկիզման կասկածյալներ: