Թուրքական լիրայի արժեզրկումը խրոնիկ բնույթ է ստացել
Թուրքիայի դրամական միավորը՝ թուրքական լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հոկտեմբերի 25-ի առավոտյան թուքական լիրան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդներ է գրանցել։
Նշվում է, որ արժեզրկման հերթական ռեկորդները գրանցվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով այդ երկրի ԱԳՆ-ն անցանկալի անձ հայտարարեց թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպանի։
Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին հոկտեմբերի 22-ին. 1 դոլարի դիմաց՝ 9.74, 1 եվրոյի դիմաց՝ 11.18 թուրքական լիրա փոխարժեք, 1 ֆունտ ստելինգ / 13.21 լիրա։
Այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 9.85 լիրա, 1 եվրո/ 11.47 փոխարժեքով: Ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքն հետևյալ պակտերն ունի. 1 ֆունտ ստելինգ / 13.41 լիրա։
Տարեսկզբից մինչև այսօր թուրքական լիրան 24 տոկոսով արժեզրկվել է։