«Թալիբան» շարժման ներկայացուցիչները ողջունում են ահաբեկիչների ցուցակից իրենց բացառելու հնարավորության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը: Այդ մասին հայտարարել է ժամանակավոր կառավարությունում Աֆղանստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Աբդուլ Քահար Բալխին:
Հիմա էլ էջերում կիսվում ենք, որ շակալները ՄԻՊ Արման Թաթոյանից ուզում են ազատվեն: Կարծիք և վրդովմունք արտահայտելու փոխարեն ընրտեմ մի կարճ ու պարզ լուծում` ես Արման Թաթոյանի համար պատրաստ եմ դուրս գալ փողոց ու պաշտպանել ՄԻՊ-ի գրասենյակը կարմիր և այլ գույնի բերետավորներից
Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ ըստ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հրադադարի համաձայնագրի՝ տարանցիկ ճանապարհը պետք է ունենար իր նախկին կարգավիճակը մինչև նոր ճանապարհի ավարտը: Նա նշել է. «Ցավոք, մենք տեսանք, որ ադրբեջանական կողմն իրանական բեռնատարներից վճար էր գանձում»: Այս մասին ասել է դեսպանը Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, գրում է Pars Today-ը։
2021 թվականի հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների մեկնարկին, և հրապարակել մի շարք թվեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
Որպեսզի բոլորին առանձին-առանձին չմերժեմ, այստեղ գրեմ ասելիքս, հանգիստ կարող եք օգտագործել։
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, հոկտեմբերի 24-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:
Սուդանի բանակի գեներալ Աբդել Ֆաթահ ալ Բուրհանը երկրում հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ եւ արձակել գործադիր իշխանության մարմինները՝ կառավարությունը եւ սուվերեն խորհուրդը:
Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Վրացի սահմանապահները «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման) չեն թողել երկիր մտնի 25 հազար կիլոգրամ կարտոֆիլով բեռնված բեռնատարը:
Թուրքիայում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող 10 երկրի դեսպանի՝ Օսման Քավալային ազատ արձակելու մասին կոչից հետո առաջացած ճգնաժամը լայնորեն լուսաբանվում է գերմանական մամուլում։ Հրապարկվող հոդվածներում գերակշռում են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդեգրած դիրքորոշումը քննադատող մեկնաբանությունները։
Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին վերանայել օրինագիծը». Լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին
ԱՄՆ-ի Կոնգրեսում մշակել են համաշխարհային շուկայում ռուսաստանյան զենքի նկատմամբ հետաքրքրությունը նվազեցնելու նոր պլան: Այդ մասին հաղորդել է RT հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներկայացված զեկույցը:
Արամ Խաչատրյանի տուն թանգարանում հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Moscow Classic Ensemble-ի աշնանային համերգը: Համերգի ավարտին կկայանա երաժշտական գործիքների հանդիսավոր հանձնումը, որոնք նվիրվելու են Արցախի ստեղծագործական դպրոցներին:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի կարծիքով՝ տնտեսական ակտիվության վերաբերյալ եկող տարվա իրենց գնահատականները շատ իրատեսական են, որոնք մեծ չափով կախված են նաև այն ծրագրերից, որոնք նախատեսում է իրականացնել Կառավարությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 օր առաջ հայտարարել էր, որ երկրի արտգործնախարարությանը կարգադրել է անցանկալի անձ հայտարարել թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաներին։
Դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար:
2021թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57 և 29 տարեկան երկու հետիոտնի, որի հետևանքով վերջիններս տեղում մահացել են, իսկ նշված ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, դիմել է փախուստի:
Չինաստանը հոկտեմբերի 25-ին պատրաստվում է ուղեծիր դուրս բերել Երկրի հեռավար զոնդման «Ցզիլին-1 Գաոֆեն-02Ֆ» առեւտրային մինի-արբայակը: Այդ մասին հաղորդել է Spaceflight Now ամերիկյան մասնագիտացված կայքը:
Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի տրամադրած Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները:
2018թ.իրադարձությունները Նիկոլ Փաշինյանի շնորհքը չէր. Հայկ Դերզյան։
ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ:
Արդյո՞ք այդ միջոցառմամբ դուք կանխել եք Քովիդից մահվան դեպքերը, որոնք ամեն օր շահարկում եք։
Միշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ ամբողջությամբ շնորհակալ լինել իրեն իր սիրո, դաստիարակության ու ինձ կյանք տալու համար։
Առաջարկները, Զինված ուժերի զինծառայողներից բացի, առանձին մասերով վերաբերում են նաև նրանց հավասարեցված անձանց, մասնավորապես՝ ԱԱԾ, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության զորքերի ծառայողներին:
Հոկտեմբերի 24-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք է գրանցվել:
Երբ գալիս է իշխանություն՝ երեք անգամ պետք է ասի՝ տեր եմ. Հայկ Դերզյան:
Եվ Սև լիճն է իրենց վերահսկողության ներքո և՛ Գորիս-Կապան ճանապարահի որոշ հատված. Հայկ Դերզյան
«Ընտրություններից առաջ իշխանական լրատվականներով ակտիվ տարածվում էր ադրբեջանցիների հետ հարցազրույց, որտեղ իբր ադրբեջանցիներն ասել են, որ ընտրություններից հետո մենք կլքենք Սև լճի հատվածը: Հիշեցնեմ, որ և՛ Սև լիճն է իրենց վերահսկողության ներքո, և՛ Գորիս-Կապան ճանապարահի որոշ հատված: Ունենք տնտեսական լուրջ ճգնաժամ, ահռելի թանկացումներ, ՀՀ քաղաքացիները չեն կարող հանգիստ երթևեկել ՀՀ սահմաններով, որովհետև ինչ-որ պահից կարող է պարզվել, որ իշխանությունները դրանք ճանաչում են՝ որպես ադրբեջանական: Հիմա քաղաքացին պետք է որոշի, թե ինչպիսի իշխանություն է ուզում տեսնել: Մի իշխանություն, որը լինելու է բանակցությունների սեղանին և ով ինչ ուզենա՝ պոկի՞, թե՞ լինելու է բանակցող»,- նշեց ՀՀԿ անդամը:
Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, որը ժամանակին գլխավորում էր ՀՀ ԱԱԾ-ն և զբաղեցնում էր ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, ամռան սկզբից ի վեր մամուլի հետ չէր շփվում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա վերլուծում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և իրերի դրությունը մեր երկրում։ Զրուցել է Դմիտրի Պիսարենկոն։