Թուրքիայի խոշոր քաղաքների ջուրը առաջիկա մի քանի ամիսներին կվերջանա, Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր:
Քիչ առաջ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են Մոսկվայի օդանավակայանի՝ պաշտոնատար անձանց և պատվիրակությունների դիմավորման սրահ ու «Դավաճաններ» վանկարկում դիմավորել Աննա Հակոբյանին և երկու դուստրերին՝ Շուշանին և Մարիամին:
Կորոնավիրուսի նոր SARS-CoV-2 (VOC-202012/01)մանէահիմք է հայտնաբերվել Եվրոպայի 25 երկրներում, ներառյալ Ռուսաստանը:
Հունվարի 8-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ քաղաքում գործող բանկերից մեկում փող է գողացել։
«Ես ուզում եմ, որ պարոն Ջհանգիրյանը չջանա ապացուցել անապացուցելին։ Այն, որ պարոն Ջհանգիրյանը հայտնի է՝ որպես իշխանության կամակատար, դա փաստ է. նա կամակատար եղել է նախկինում, և նա կամակատար է այս օրերին, որովհետև դեռ 2008թ. նա, հույս ունենալով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը կհաղթի, և այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ավելի ակտիվ ի հայտ եկավ, նա այդ հույսով անցավ այդ ժամանակվա ընդդիմության կողմը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Մոնակոյի սրտանոթային հիվանդություններ կենտրոնում:
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին, տեղեկացնում է ՊՆ մամուլ ծառայությունը:
Դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել պետության գործող ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփի իմպիչմենտի մասին բանաձևը. փաստաթղթում մեղադրանքի հոդվածն ընդամենը մեկն է՝ խռովության հրահրումը։
Դավաճանությունը ընդհանրական, բայց ավելի հաճախ՝ կոնկրետ կատեգորիա է։ Ամենաընդհանուր ընկալմամբ, դավաճանում են նրան կամ այն, ինչ իրենցն են համարում։ Բայց երբ մեկն առաջին հայացքից դավաճանությանը նման բան է անում նրա հետ, ինչն իրականում իրենը չէ ի բնե, ապա դա դավաճանություն չէ՝ գոնե դասական ընկալմամբ։
Հունվարի 1-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել Վայքի բնակիչ, 23-այա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ:
«Գերիների մասով նորություն չկա». Լիլիթ Մակունցը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ես բազմիցս ասել և այսօր նորից պնդում եմ, որ սխալ եմ համարում և դեմ եմ հրապարակային, լրատվամիջոցներով բանակի, մարտական գործողությունների, օպերացիաների վարման մասին քննարկումներ կազմակերպելուն: Այդ խնդիրը, գործառույթը Պաշտպանության նախարարությանն է, և եթե ՊՆ կազմում լինի համապատասխան հանձնաժողով, ես պատրաստ եմ այդ հանձնաժողովին համապատասխան տվյալներ տալ: Բայց քանի որ այդ հարցազրույցում նշվեց նաև իմ անունը, ուզում եմ որոշակի մեկնաբանություններ անել:
Արցախում տնտեսության բոլոր ճյուղերում անցած տարի արձանագրված տնտեսական անկումը հանգեցրել է 2020 թվականի 1-ին կիսամյակի ՀՆԱ-ի 1,5 տոկոսով նվազման՝ կազմելով 129,6 միլիարդ դրամ:
Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Վարագ Սիսեռյանը, ով նախկինում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավարն էր, նոր աշխատանք ունի: Նա աշխատանքի է անցել «Բիլայն» ընկերությունը գնած «Team Telecom Armenia» ընկերությունում, որպես փոխտնօրեն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը:
2019թ. սեպտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում կայացրեց պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 720 միլիոն դրամ հատկացնել 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից տուժած անձանց աջակցություն տրամադրելու համար: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա ոչ թե փոխհատուցում էր, այլ աջակցություն զոհվածների հարազատներին և տուժածներին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ և երկկողմ հանդիպումների ժամանակ հատուկ անդրադարձել է հայ գերիների խնդրին, ինչը հայկական կողմի համար առաջնային խնդիր է:
Հունվարի 11-ին, ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ Եղեգնաձորի ոսկու խանութից մարդ է փախչում։
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ ԿԲ ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտը 2021 թ. հունվարի 18-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրավատնային գործունեության լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Բայց թե ինչ գործիքակազմ ունի Վաշինգտոնը դրան հասնելու համար, իհարկե, մենք գիտենք, որ այդքան էլ մեծ չեն գործիքները, հնարավորություններն ու ազդեցության լծակները մեր տարածաշրջանում, ուստի, չեմ կարծում, որ էական փոփոխություններ լինեն»,- նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Քենիայի բժշկական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները պատմել են անցյալ տարվա հունիսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում երկրում կորոնավիրուսի 16 տարատեսակի հավանական տարածման մասին:
ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ սարք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Երեկ Ազգային ժողովում հերթական տհաճ միջադեպը տեղի ունեցավ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի և լրագրողների միջև, երբ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը «Yerevan Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանին հրելով, ապա վերջինիս ձեռքից միկրոֆոնը խլելով, ակնհայտորեն ու չարամիտ կերպով խոչընդոտելով լրագրողի՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուն՝ մտավ իր աշխատասենյակ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածին՝ պարզաբանելով Արցախյան հակամարտության կարգավորման ռուսական առաջարկները: Այդ անդրադարձը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքէջում:
«Երեկ երեկոյան, երբ որոնողական խմբերը վերադարձան՝ ողջերի մասով ոչ մեկին չեն գտել, իսկ մարմինների մասով՝ մի կնոջ մարմին են բերել Քարինտակից»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին:
Ադրբեջանը ձեռնամուխ է եղել նոր լեգենդ ստեղծելու, որի հիման վրա ուզում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի այն այլևս զինծառայողներ չուղարկի Արցախ: Այս մասին այսօր «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Վրացական «Georgian Аirways» ավիաընկերությունը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացնի Երևանով: