«Ես քայլում եմ, շնչում եմ, շարժվում եմ ու միշտ հիշում եմ, որ դրա համար պարտական եմ Իգոր Ոսկանյանին… Ես իմ կյանքով եմ պարտական». երախտագիտության խոսքն ուղղված է ոստիկանության Տարոնի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Իգոր Ոսկանյանին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարևորել են Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ հայրենիք -ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հունվարի 29-ին այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ և տեղում հանդիպել Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարների հետ:
Հունվարի 29-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկության կդրվի Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկը։ Ընդ որում, էմբարգոն պետք է վերաբերի ոչ միայն զենքի, այլև զենքի արտադրության մեջ օգտագործվող բոլոր տեխնիկական բաղադրիչների, պահեստամասերի և տեխնոլոգիաների արտահանմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թալիբան»-ը չի համագործակցում ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այդ մասին հայտարարել է շարժման քաղաքական գրասենյակի փոխղեկավար Շեր Մոհամադ Աբաս Ստանակզայը։
Վատ է, որ ԵՄ-ն կոնկրետ թիվ է նշում, այն դեպքում, երբ Հայաստանում այդ թվի մասին իրականում շատ ավելի մեծ տվյալներ կան նույն ՄԻՊ-ի, իրավապաշտպանների կամ Դավիթ Շահնազարյանի աղբյուրներով:
Իրանին խիստ մտահոգում է մեր տարածաշրջանում Արևմուտքի դերակատարման բարձրացումը: «Հոդված 3» ակումբի կողմից տեսակապի միջոցով կազմակերպված քննարկմանը նշեց իրանագետ Արմեն Վարդանյանը: «Պատահական չէ, որ պատերազմի ժամանակ Իրանի փոխարտգործնախարարը ժամանեց տարածաշրջանի երկրներ և առաջարկեց համագործակցության նոր ձևաչափ, որը պիտի ընդգրկեր հարավկովկասյան երեք երկրները՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան, Իրան, Թուրքիա»,- շարունակեց նա: Ըստ Վարդանյանի՝ Իրանը փորձում […]
Աղդամի շրջանում հունվարի 30-ին կսկսի աշխատել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը:
Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ վերջին շրջանում համացանցում կրկին տարածում են գտնում բանակին առնչվող նյութեր, որոնք չունեն որևէ իրական հիմք, ամբողջովին մտացածին են և նպատակ ունեն արատավորել հետպատերազմական բարդ պայմաններում իր խնդիրը կատարող կառույցի հեղինակությունը:
ԿԳՄՍ նախարարության մշակութային աջակցության դրամաշնորհային ծրագրով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկել է նոր կրթական ծրագիր՝ «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան» խորագրով: Այն նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին:
Այն, ինչ կարող էր հետաքրքրել Իրանին՝ նրա տնտեսության մասնավոր կամ իրական հատվածին, նման լուրջ նախագծեր ՀՀ-Իրան չեն իրականացվել երկար ժամանակ, միակ բացառությունը, թերևս, Մեղրու ազատ տնտեսական գոտու նախագիծն էր, որն էլ, ըստ էության, մնաց թղթի վրա:
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել Քաշաթաղի շրջանի բնակիչները՝ կառավարությունից պահանջելով գույքի փոխհատուցում: Ակցիային ներկա էր նաև Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը: Լրագրողների դիտարկմանը՝ քաշաթաղցիներն ասում են, թե ԱՀ Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի կողմից իրենց առաջարկ է եղել Արցախում տներ հատկացնել, սակայն անվտանգության երաշխիքներ չունեն, Մուշեղ Ալավերդյանն ասաց.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ամփոփել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպումը:
Այսպես կոչված նոր իշխանությունները ՄԵԿ կարևորագույն դրական արդյունքին այնուամենայնիվ հասան՝ ցույց տվեցին ՄԵՐ բարոյահոգեբանական ԻՐԱԿԱՆ արժեքի զզվելի պատկերը…
ԱԿԲԱ Բանկը և ֆրանսիական «Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և գյուղոլորտի զարգացմանը աջակցելու նպատակով: Ներգրավված միջոցները կնպաստեն տնտեսության մեջ ուղիղ ներդրումներ կատարելուն:
Ելնելով ՀՀ դատախազության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով մի շարք նշանակումներ և փոխատեղումներ են կատարվել ՀՀ դատախազության պաշտոններում:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաև 2020թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը:
Հայտնի են դարձել, թե որ ակումբներն են մասնակցելու Եվրոպայի Սուպերլիգային, եթե մրցաշար ստեղծվի:
Արցախի Պաշտպանության բանակը հերքում է հայկական որոշ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, իբր, Գորիսից Արցախ՝ իրենց մշտական տեղակայման զորամաս՝ Ասկերան, մեկնող 15 հայ զինծառայող է գերի ընկել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր)՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացավ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ բողոքի քննությունը:
Հունվարի 29-ի ցերեկը, 30-ի և 31-ի գիշերը, փետրվարի 1-0-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ի և 31-ի ցերեկը սպասվում է թույլ տեղումներ։
«Մենք պահանջում ենք մեր տները, ամեն ինչ կորցրել ենք ու մնացել փողոցներում, ինչքա՞ն վարձով մնանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասացին Քաշաթաղի շրջանի բնակիչները, որոնք առավոտյան կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով գույքի փոխհատուցում:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի մոտ երեկ «Հայահավաքին» մասնակցող 21 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Երեկ տեղեկացրել են ոստիկանության լրատվության վարչությունից։ Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Արշակ Զաքարյանին, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին։
Էս մարդիկ երկու հայկական պետություն կործանեցին, հիմա էլ մաս-մաս թուրքին են ծախում։ Ի՞նչ ապացուցման մասին կարող է խոսք լինել։
Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ է արել անհապաղ վերադարձնել մյուսներին ևս:
«ՀՀ-ն պիտի իր օրակարգը ձևակերպի և բալանսավորի Իրանի և Վրաստանի շահերի հետ». տնտեսագետ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով երեկ «Հայահավաքի» ընթացքում տեղի ունեցած ձերբակալություններին, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին, որ երբ ինքը նոր էր եկել իշխանության, պնդում էր, թե Կառավարության դուռը ժողովրդինն է: