«Հաշտվե՛ք այս մտքի հետ…». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոչնչություն հովիկ աղազարյանի ասածը լրիվ իրանց խմբակի հավաքական կարգախոսն ա։

Ոչ մի պատասխանատվություն, ոչ մի հիմնավոր ելույթ, ոչ մի ապացուցման խնդիր։

Էս մարդիկ երկու հայկական պետություն կործանեցին, հիմա էլ մաս-մաս թուրքին են ծախում։ Ի՞նչ ապացուցման մասին կարող է խոսք լինել։

Այն ժամանակ, երբ էս վիժվածք Նիկոլը ասում էր՝ ինքը բան չի ասել կարմիր գծերի, արագաչափերի, կորոնավիրուսի, պինցետի ու արաղի մասին, էս հասարակության անուղեղների մոտ ոչ մի տագնապի նշույլ անգամ չեղավ։ Այն պարագայում, երբ իրանց դավաճանը տրամաբանորեն հակառակ մտքեր էր ասում, այսինքն՝ խաբում էր։

Հիմա նույն ոչինչ չապացուցելու ու բացարձակ ստի պայմաններում հաջորդ խմբաքանակն է մատուցվում։

Դրա մեջ կմտնեն՝

– Նիկոլը չի ասել, որ Շուշին ադրբեջանական ա,
– Նիկոլը 5000 զոհ չի տվել
– Նիկոլը չի կապիտուլյացիա ստորագրել,
– Նիկոլը չի հրաման տվել։

Վերջում էլ (հուսանք՝ մոտ ապագայում)՝ Նիկոլը տենց էլ էս երկիրը չղեկավարեց։

Սենց պաթոլոգիկ թուլամտության ախտանիշներով երևույթների հետ հաշվի նստել չի լինելու, անկախ սրանց կարգավիճակից։

Հաշտվե՛ք այս մտքի հետ, որովհետև երկուստեք ձեռնտու է։ Հոգեպես հիվանդների բեռը կթեթևանա, մնացածն էլ միասին կփորձեն նորից կառուցել երկիր և հետ շահել հայրենիք»։

Տեսանյութեր

Լրահոս