Փետրվարի 16-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սիլիկյան թաղամասում՝ կայարանից գերեզմանատուն տանող ճանապարհի հարակից դաշտում, դիակ կա: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունվարի 17-ից որպես անհետ կորած որոնվող Անահիտ Սմբատյանի դին է։
Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, մասնավորապես Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն, իսկ Վարդենյաց լեռնանցքում` անձրև:
Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ահաբեկչության համար մեղադրանք են առաջադրել 26-ամյա ադրբեջանցի Իլքին Մելիքովին և միջազգային հետախուզում հայտարարել:
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում, համատեղության կարգով նաև ՀՀ-ում հավատարմագրված Կատարի Պետության դեսպան Մոհամեդ բեն Համադ Ալ-Հաջրիին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ Գորիսում ապաստանած արցախցիների կացարանների ջեռուցման համակարգն ամբողջությամբ նորոգվել է։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բարձր կենտրոնացվածության աստիճան ունեցող և սպառողական լայն նշանակության ապրանքային շուկաները, որոնց թվին է դասվում նաև կարագը։ ՏՄՊՊՀ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել։
Դավիթ Խաժակյանը Երևանում 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծման տարբերակ է առաջարկել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բռնազավթված իշխանությունը տապալեց հայկական պետականությունների զարգացումը, վերացրեց երկու պետականություններից մեկը, իսկ մյուսը թողեց ջախջախված ու անօգնական, բոլոր ոլորտներում «ապահովեց» հետընթաց (մարդու հիմնարար իրավունքներից մինչև կենսական պահանջմունքներ)։
Արցախի Ազգային ժողովում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերության տնօրենի և նրա ծանոթի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։
Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին:
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Նա խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզպետարանում:
Հայաստանում փետրվարի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 206 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 597-ի:
Փետրվարի 15-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն էր դիմել մայրաքաղաքի բնակչուհի, 1963թ.ծնված Գ. Ա.-ն և հայտնել, որ փետրվարի 13-ին ժամը 12:00-ի սահմաններում, իր դուստր 2000թ.ծնված Հ. Ա.-ն տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեռևս առկա են տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մինչ այժմ շահագործում են ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող ՀԴՄ-ներ կամ առհասարակ չեն շահագործում:
Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նա նշեց, որ քաղաքագիտական առումով «դավաճանություն» է այն, երբ իշխանության ղեկը ստանձնում են անհատներ, որոնք փաստացի որևէ ունակություն չունեն Սահմանադրությամբ ամրագրված՝ պետական իշխանության բարձրագույն մարմիների լիազորությունները կատարելու, էլ չասած՝ գիտելիքի առումով հազարավոր կիլոմետրեր հեռու են պետականությունից։
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ ոստիկաններին Շուշիի մշակույթի տուն են մտցրել դաստիարակչական աշխատանքներ տանելու համար: Քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցված, սակայն զոհվածների հարազատներին մինչ օրս հարցաքննության չեն կանչել: Նրանք վստահ են, որ քննությունը, եթե անգամ ընթանում է, ձևական է: «Ես զանգել եմ իրենց, հարցրել եմ՝ ես տուժողի իրավահաջորդ եմ, ինչո՞ւ ինձ չեք կանչել, դեռ մի ամիս առաջ եմ զանգել, ինձ ասել են՝ կզանգենք, բայց մինչև հիմա չեն զանգել»,- ասում է զոհվածներից մեկի այրին:
Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։
Ասում էր, որ անհրաժեշտ ա հարցին ինչ-որ լուծում տալ, բայց պետք ա Ղարաբաղը կարգավիճակ ունենա: Իր մոտեցումը սա էր: Որ պետք է այդ տարածքների զիջումը լինի, բայց Արցախի հստակ կարգավիճակ լինի՝ կա՛մ որպես ՀՀ մաս, կա՛մ որպես առանձին պետություն: Իհարկե, երկար զրույց էր…
Փետրվարի 15-ին Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ, Ներկայացուցիչների պալատի անդամ Խիրտ Վիլդերսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը` վերջինիս անվանելով ահաբեկիչ: Վիլդերսը հայտնի է Թուրքիայի և թուրքական իշխանությունների հասցեին սուր քննադատություներով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ես ուզում եմ, որ էս իշխանությունը շուտ հեռանա, արտահերթով կլինի, թե ապստամբությամբ կլինի, թե ինչով կլինի, թող շուտ հեռանա»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ նշելով, թե բացարձակ գոհ չէ իշխանության գործելաոճից:
Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ բնակավայրերի բնակիչները պարտադրված կերպով իրենց դաշտերն ու այգիները կիսում են թշնամու հետ։ Նույն Խնձորեսկում գյուղացուն այսօր ադրբեջանցին արգելում է սեփական դաշտը վարել։
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին 1/8 եզրափակչի հանդիպումները: Տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին: Կատալոնական թիմը առաջին բացեց խաղի հաշիվը` աչքի ընկավ Մեսին, հաջորդիվ ՊՍԺ 4 գնդակ ուղարկեց «Բարսելոնա»-ի դարպասը:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Փետրվարի 17-ին մեկնարկում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա տեսակոնֆերանսը, որի օրակարգային հարցերից են լինելու դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի մշակումը «ՆԱՏՕ-2030» ծրագրի առաջարկությունների հիման վրա, Աֆղանստանում ու Իրաքում դաշինքի առաքելության ընդայնման հարցերը եւ այլն։ ՆԱՏՕ-ի 2030 թ. ծրագիրը նախապատրաստական առաջարկների ամբողջություն է, որի հիման վրա այս տարի մարտին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պետք է ընդունվի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը: