Բաժիններ՝

Գողություն՝ գեղեցկության սրահից

Փետրվարի 3-ի առավոտյան Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մի բնակիչ ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր տվել, որ գիշերն իր գեղեցկության սրահից գողություն են արել: Կոտրել էին եվրոպատուհանն ու գողացել մազ կտրելու սարքեր, պայուսակներ, օծանելիքի 40 սրվակ, տղամարդու 50 ժամացույց, արծաթյա զարդեր և այլն:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Աշտարակի ոստիկանները սկսեցին բացահայտման աշխատանքը: Արդյունքը ստացվեց 12 օր անց: Բաժնի քրեական հետախույզների ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի իր տնից, գողություն կատարելու կասկածանքով, Աշտարակի բաժին բերման ենթարկվեց 26-ամյա մի երիտասարդ:

Ոստիկաններն արդեն տեղյակ էին, որ նա մենակ չէր եղել, որ գործին խառն էր նաև տուժածի համագյուղացիներից մեկը: Հաջորդ օրը բերման ենթարկվեց նաև հանցակիցը` Ոսկեվազ գյուղի բնակիչ, 27-ամյա երիտասարդը:

Ըստ նախնական տվյալների` նրանք գողությունն արել են փետրվարի լույս 3-ի գիշերը։ Գողոնը մայրաքաղաքում վաճառել էին անծանոթ անձանց և ստացված 100 հազար դրամը բաժանել իրար մեջ:
Քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել ակնաշենցի տղային պատկանող վագոն տնակում: Հայտնաբերվել և առգրավվել է գողոնի մի մասը`

ժամացույներ, բջջային հեռախոսներ, պայուսակներ և այլն:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս