Ջեֆ Բեզոսը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վերստին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ առաջ անցնելով SpaceX-ի եւ Tesla-ի ղեկավար Իլոն Մասքին, որն առաջին տեղն էր զբաղեցնում ավելի քան մեկ ամիս: Այդ մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի տվյալները, որը հաշվարկել է Bloomberg գործակալությունը: Գործակալության վերջին տվյալների համաձայն, Բեզոսի կարողությունը կազմում է 191 միլիարդ դոլար, իսկ Մասքինը՝ 190 միլիարդ:

Այսպիսով, Բեզոսը վերադարձրել է առաջին դիրք, որը պահպանում էր 2017 թվականից մինչեւ 2021 թվականի հունվարի 7-ը, երբ նրան գերազանցեց Մասքը: Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 137 միլիարդ դոլար կարողությամբ, չորրորդը դարձել է Louis Vuitton Moսt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն (116 միլիարդ դոլար): Աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը եզրափակում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, նա 104 միլիարդ դոլար կարողության տեր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728