«Այս պատերազմում մենք պարտվեցինք 2018-ի համար ու պատճառը պետք է պարզ լինի». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարզ ասեմ, այս պատերազմում մենք պարտվեցինք 2018-ի համար ու պատճառը պետք է պարզ լինի, իշխանության էր եկել մի խմբավորում, որը մեր ազգային շահերով չի շարժվում, այլ մեծ աշխարքաղաքական պատվեր էր կատարում ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի, ի շահ տարածաշրջանից դուրս գտնվող այլ ուժերի։ Այդտեղ մեր շահը չկար, այլ ճիշտ հակառակը։ Այդ խաղում Հայաստանում այսօր իշխող խմբավորման պարտնյորն էր Ադրբեջանի այսօրվա իշխանությունը։ Եթե այդ գործում մեր ազգային շահը լիներ, գոնե պարզ կլիներ, թե գոնե ինչի համար էր այս ամենը։ Կարելի էր անգամ ներել քայլողներին, դե լավ բան էին ցանկանում, չստացվեց։

Մենք մերը ստացանք՝ երկու ուժեղների պայքարում փոքրի ծառայություն մատուցելն մեկի, ընդդեմ մյուսի, մեղմ ասած չի հարգվում։ Հիմա հերթն Ադրբեջանին է։ Այ սա պետք հիմա լինի մեր ապագա քաղաքական ստրատեգիան։ Դրա համար նախ պետք է փոխվի իշխանությունը, հետո քաղաքականությունը, իսկ Ադրբեջանը թող զինվի, որ ապագա պատերազմում երկար դիմադրի, որ զոհերն էլ շատ լինեն, իսկ մենք կողքից կդիտենք որպես դիտորդ, տեսնելու համար, թե իրենցից ինչ է մնալու։ Սա է իրական քաղաքականությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728