
«Յուվենտուս»-ը հաղթել է «Կրոտոնե»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Կրոտոնե»-ին: Թուրինում կայացած խաղում «Ծեր Սինյորա»-ն հաղթեց Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի և Ուիսթոն Մաքեյնիի գոլերի շնորհիվ` 3:0:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուս»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 45 միավոր: «Կրոտոնե»-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջատարը Միլանի «Ինտեր»-ն է, որն ունի 53 միավոր: