Փաշինյանը ոստիկանների ուղեկցությամբ մտավ Կառավարության շենք՝ հրապարակում հավաքվածներին կոչ անելով սպասել
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումը ստացել է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Զոյա Բարսեղյանը:
Մենք բանակի կողքին ենք. ակցիա Ազատության հրապարակում. ՈւՂԻՂ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ որևէ հակասահմանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:
Փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, և ավագ դուստրը՝ Մարիամիկը, միացել են Փաշինյանի և նրա աջակիցների երթին, ով Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո ժողովրդին հրավիրեց Հանրապետության հրապարակ և այս պահին էլ քայլում է Երևանի կենտրոնական որոշ փողոցներով, բայց անհայտ է, թե դեպի ուր։
«Բոլորդ եկեք Ազատության հրապարակ, որպեսզի մենք, ի վերջո, ազատվենք գերագույն գլխավոր ստահակից, որը երկիրը տվեց թուրքին, զոհեց 5000-ից ավելի հայ երիտասարդներին, և այսօր էլ շարունակում է իր դավաճանական գործողությունները: Այսօր այդ վճռական օրն է»,- Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանարահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Երբ Փաշինյանը պարտության ողջ պատասխանատվությունը փոխադրում է այլոց վրա, դա խոսում է, որպես ղեկավար՝ նրա թուլության մասին, քանի որ նա պետք է կրի պատասխանատվությունը երկրի, ողջ հայության համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ ՀՀ ԳՇ տարածած հրաժարականի պահանջին և Փաշինյանի կոչին՝ հավաքվել Հանրապետության հրապարակում:
Ռազմական հեղաշրջումը հրապարակային և դանակը ոսկորին հասած չի արվում։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին կոչ արեց ժողովրդին միանալ իրենց և մաքրել երկիրը «հողատուից, հայրենիքից զրկողից, ժողովրդին հազարավոր զոհեր բերողից»:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն նախաձեռնում են արտահերթ նիստ։
168.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը նախարարությունների աշխատակիցներին թույլ չի տալիս դուրս գալ մասնաշենքերից, որպեսզի հետո նրանց բերեն Հանրապետության հրապարակ՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ամենակարևորն այն է, որպեսզի կարողանան գործընթացը վերադարձնել քաղաքական հունի մեջ՝ ամեն գնով խուսափելով քաղաքացիական որևէ բախումից։
Պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից անհապաղ որոշում ընդունել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ:
168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից փորձեց պարզել, թե արդյո՞ք վտանգներ չեն տեսնում, ԳՇ հայտարարությունից հետո՝ Նիկոլ Փաշինյանի կոչը, արդյո՞ք այս ամենը չի տանի քաղաքացիական բախումների։
Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր հրաժարականը չի լիցքաթափի իրավիճակը, ընդգծեց.
Նիկոլ Փաշինյանը կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում պատասծանելով հարցին՝ բախումների վտանգ տեսնո՞ւմ է հիմա, ասաց. «Նախ, վտանգը միշտ էլ կա, լարված է, բայց մենք բոլորս պետք է պայմամավորվենք, որ նման բան ՀՀ-ում տեղի չի ունենալու: Ամենակարևորը, որ հանդարտ ենք բոլորս, մենք Հայաստանի ներսում թշնամի չունենք, սա ամենակարևոր արձանագրումն է, բայց հարցեր կան, որ պետք է քննարկել անպայման, և այդ հարցերի քննարկումն է մեր այսօրվա հավաքի նպատակը»:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց եւ նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով։ Կարծում եմ, հիմա սկսելու է ժողովրդին հավաքվելու իմիտացիան, որի գործընթացն, իր հանձնարարությամբ, իրականացնում է Գռզոն։ Այդ հանրահավաքին կամ դրանից հետո կփորձի մտցնել արտակարգ դրություն, պարետային ժամ:
Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից ու վերջ դնելու թրքաբարո իշխանավորների կապանքներին:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում քաղաքացիներին կոչ է անում չգնալ Հանրապետության հրապարակ, քանի որ այնտեղ հնարավոր են բախումներ։
Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ծանոթանալով Գլխավոր շտաբի տարածած հայտարարությանը, հասկացել է, որ ԳՇ-ն իր պահանջը կապում է Տիրան Խաչատրյանին պաշտոնից հեռացնելու հետ։
Կո՛չ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին չտրվել այս վարչախմբի սադրանքներին, պահպանել զսպվածություն, սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ Զինված Ուժերի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ։
Կրեմլում անհանգստությամբ են հետևում Հայաստանում տիրող իրավիճակին, բայց տեղի ունեցողը համարում են Կովկասում Ռուսաստանի կարևոր և մտերիմ դաշնակից երկրի ներքին գործը: