Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ ԳՄ կոչը
Սիրելի հայրենակիցներ,
Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։
Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր եւ դավաճան քայլերի։
Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։
Կոչ ենք անում.
❗️Մեր անդամներին եւ համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։
❗️Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն եւ քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։
❗️Ուժային կառույցների ղեկավարներին եւ աշխատակիցներին չկատարել ազգակործան կապիտուլյանտի ապօրինի հրամանները եւ հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին։
ՀՀԿ Գործադիր մարմին