«Իրադարձությունների հետագա զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետի պաշտոնը զավթած պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը»
«Մեկ Հայաստան» կուսակցությունը արձանագրում է.
«Այսօրվանից պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը ՀՀ ռազմավարական գործընկերների համաը դադարում է լինել ընդունելի և ընկալելի առաջնորդ;
Այսօրվանից պետական դավաճան Փաշինյանը՝ դուրս գալով ընդդեմ բանակի, ընդդեմ պետության, ընդդեմ ժողովրդի և համայն Հայության, այլևս դադարում է լինել զինված ուժերի գլխավոր հրամանատար;
Այսօր պետական դավաճան Փաշինյանը անթաքույց մարտահրավեր նետեց Հայաստանի Հանրապետության և ՀՀ բնակչության ֆիզիկական և իրավաբանական գոյությանը:
Սիրելի Հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետությում իշխանությունը զավթած դավաճանական հանցավոր խումբը ակնհայտորեն հրահրում է քաղաքացիական պատերազմ, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես ոչնչացնելն է։
Պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից անհապաղ որոշում ընդունել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ:
Իրադարձությունների հետագա զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետի պաշտոնը զավթած պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը և նրան սատարող բոլոր պետական պաշտոնատար անձինք:
Ստեղծված ճգնաժամը պարունակում է հանցագործության տարրեր, և այն պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ՝դավաճանների ձերբակալման և հանցագործության խափանման միջոցով»: