ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն առաջարկում են հրավիրել ԱԺ արտահերթ նիստ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն նախաձեռնում են արտահերթ նիստ։

«Ստեղծված իրավիճակը պետք է քննարկվի, և իր հանգուցալուծման բոլոր ճանապարհները պետք է այսօր թե՛ քննարկվեն, թե՛ բացահայտվեն։ Անպայման պետք է բոլոր պրոցեսները, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում, բերել այն դաշտ, որ հանկարծ բախումներ չլինեն։ Այդ պատճառով էլ առաջիկա ժամերին շտապ նախաձեռնում ենք արտահերթ նիստ»,- նշեց Արման Աբովյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728