«Վարչապետի հայտարարությունն ուղղակի սադրանք էր. Գլխավոր շտաբի հայտարարության մեջ որևէ հանցակազմ չկա». Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ամենակարևորն այն է, որպեսզի կարողանան գործընթացը վերադարձնել քաղաքական հունի մեջ՝ ամեն գնով խուսափելով քաղաքացիական որևէ բախումից։

«Վարչապետի հայտարարությունն ուղղակի սադրանք էր, ես քաղաքացիներին կոչ եմ անում որևէ պարագայում դուրս չգալ փողոց և այսօր որևէ հանրահավաքի չմասնակցել։ Խոսքը վերաբերում է  ոչ միայն վարչապետի հրավիրած, այլև նրա դեմ կազմակերպվող հանրահավաքներին, այս լարված իրավիճակում դա կարող է բերել քաղաքացիական բախումների։ Հիմա ամենակարևոր քայլն այն է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, նա ազգի համերաշխության, պետական շահի հաշվին իր իշխանությունը երկարացրեց»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը։

Ըստ նրա՝ «դանակն արդեն հասել է ոսկորին» և երկիրը ցնցումների չտանելու համար առաջնային է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Գլխավոր շտաբի հայտարարության մեջ որևէ հանցակազմ չկա, դա իրենց կարծիքի հայտնումն է, որի մեջ որևէ հանցակազմ չկա։ Երբ խնդիրները տևական ժամանակ չեն լուծվում, այլ ստեղծվում են նոր խնդիրներ, դա ինչ-որ պահի պայթում է, և սա այդ կուտակված խնդիրների արդյունքը կարող է լինել»,- հավելեց Գևորգ Գորգիսյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728