«Բախումների վտանգը միշտ էլ կա, լարված է». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում պատասծանելով հարցին՝ բախումների վտանգ տեսնո՞ւմ է հիմա, ասաց. «Նախ, վտանգը միշտ էլ կա, լարված է, բայց մենք բոլորս պետք է պայմամավորվենք, որ նման բան ՀՀ-ում տեղի չի ունենալու: Ամենակարևորը, որ հանդարտ ենք բոլորս, մենք Հայաստանի ներսում թշնամի չունենք, սա ամենակարևոր արձանագրումն է, բայց հարցեր կան, որ պետք է քննարկել անպայման, և այդ հարցերի քննարկումն է մեր այսօրվա հավաքի նպատակը»:

Նա նշեց, որ Զինված ուժերը ենթարկվում են ՀՀ ժողովրդին և վարչապետին. «Այլ տարբերակ չի կարող լինել»:

Հարցին՝ հեղաշրջման վտանգը ավատրվա՞ծ է, պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հեղաշրջման վտանգը, մեծ հաշվով, կառավարելի է: Ես կարծում եմ, որ դա հուզական արձագանք է և մեր եղբայրներին մենք չպետք է խիստ վերաբերվենք, ուղղակի հրամանատարությանը ներքաշել են մեր ընկերներից ոմանց, բայց նույնիսկ նրանց, ում աշխատանքից ազատելու որոշում կայացրել ենք, նրանց բոլորը իմ եղբայրներն են, մեր եղբայրներն են, այս հայրենիքի զինվորներն են, այնպես որ՝ հանգիստ եղեք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ նման հայտարարություն արեց ԳՇ-ն:

«Ժամը 4-ին կխոսեմ»,-ի պատասխան՝ ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց. «ՀՀ-ում եղբայրության մթնոլորտ պետք է լինի, ինչը չի նշանակում, որ քաղաքական բանավեճ և խոսակցություն չի լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728