«Հարգե՛ք ձեր ուսադիրները, հարգե՛ք ձեր առաքելությունը, կանգնե՛ք բանակի հրամանատարական կազմի կողքին». Գեղամ Մանուկյանը՝ իրավապահներին

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին կոչ արեց ժողովրդին միանալ իրենց և մաքրել երկիրը «հողատուից, հայրենիքից զրկողից, ժողովրդին հազարավոր զոհեր բերողից»:

Նա ընդգծեց. «Սիրելի հայրենակիցներ, վճառական պահն է: Նույնիսկ այս վճռական պահին, երբ իրենց կտրուկ խոսքն ասացին մեր ԶՈւ բոլոր հրամանատարները, այդ հողատուն, դավաճանն ու վախկոտը փորձեց նորից ժողովրդին պառակտել, փորձեց ժողովրդին հանել մեր բանակի դեմ, մեկմեկու դեմ, փորձեց իր ամենասիրելի Մարտի 1-ի փորձն անել.

Թույլ չենք տալու, չենք ենթարկվելու որևէ սադրանքի: Իրավապահները պարտավոր են կասեցնել սադրանքի բոլոր փորձերը, բայց նաև որպես ուսադիր կրող, որպես հայրենիքին ծառայելու երդում տված՝ ռազմական դրության այս պայմաններում կանգնեն բարձրագույն հրամանատարական կազմի կողքին, կանգնեն հայոց բանակի գեներալների, գնդապետների կողքին, ԳՇ պետի, պետի տեղակալների, կորպուսների հրամանատարների կողքին և միանալ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անհապաղ հրաժարական տալու պահանջին: Հարգեք ձեր ուսադիրները, հարգեք ձեր առաքելությունը, կանգնեք բանակի հրամանատարական կազմի կողքին»:

Տեսանյութեր

Լրահոս