Քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք՝ կձերբակալենք. Փաշինյան
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հանդես է եկել հայտարարությամբ․ «Շնորհակալություն Գլխավոր շտաբի պետ՝ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս պատմական և վճռական պահին հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար։
Մեր նպատակները մեկն են, մեր նպատակները մեծ են, ռազմավարական են, և մենք քայլ առ քայլ մեր ճանապարհին հարթեցնելով ամեն ինչ՝ գնում ենք դեպի հաղթանակ:
«Թուրքը Հայաստանում էլ վարչապետ չէ, որովհետև առանց բանակ վարչապետը անգլուխ ձիավոր է»,-Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Պատերազմից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում բանակի հրամանատարական կազմին և միանում ենք հայրենիքի հանդեպ մտահոգութունից ծնված հայտարարությանը: Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին Գյումրիում՝ Շիրակի մարզպետարանի շենքում՝ մարզպետի կաբինետում են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ Շիրակի մարզի պատգամավորներ Նազելի Բաղդասարյանն ու Կարեն Սարուխանյանը:
Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այս տարվա ընթացքում այդ ամենը կկարողանա անել, ես նրան լավ եմ ճանաչում, մեկ ամբողջ տարի եղել եմ նրա տեղակալը, նա քաջ, անվախ և շատ խելացի, ազնիվ մարդ է: Նրան հաջողություն եմ մաղթում»,-եզրափակեց գեներալը:
Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։ Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը։
Փաշինյանի աջակիցներով Հանրապետության հրապարակը՝ 20 րոպե առաջ:
Թուրքիան արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել՝ ժամը 17։00-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար։
Գեներալ Յուրի Խաչատուրովը Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց, որ նախկինում չէր գալիս հանրահավաքներին, որովհետև մի փոքր անհարմար էր զգում բանակի պասիվության համար:
Այս հայտարարությունն իրենց դիրքորոշումն է արտահայտում, ինչպես արտահայտեց ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը, կաթողիկոսները, գիտնականները, մտավորականները։ Նման իրավիճակում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը զինվորականների հետ հակամարտություն ունեցավ՝ հրաժարական տվեց»։
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին:
«Այսօր հայկական բանակը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ժողովրդի կողքին է: Կրկին կոչ ենք անում ստեղծված իրավիճակում մեր բանակին ուշադրությունը պահել մեր սահմաններին և մնալ իրենց տեղում պինդ կանգնած և մենք բոլորս բանակի կողքին ենք»,-Ազատության հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը փետրվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Փաշինյանն իր ուղերձը եզրափակել է կոչով՝ գնալ հրապարակ՝ որպես ժողովրդական խաղաղ հավաքի մասնակից, իսկ զինվորականներին՝ շարունակել իրականացնել ՀՀ պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնել:
Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ռուսական պետհամարանիշերով է երթևեկում։
Քիչ առաջ Ազատության հրապարակում ի աջակցություն բանակի կազմակերպված «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին միացաց գեներալ Յուրի Խաչատուրովը:
Այսօր, երբ դեռևս չենք հաղթահարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, երբ առկա են լրջագույն տարածաշրջանային սպառնալիքներ, մենք, ցավոք սրտի, նորից գտնվում ենք ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակում, որը հղի է մեր պետության և պետականության համար անկանխատեսելի հետևանքներով և կարող է հանգեցնել անդառնալի կորուստների:
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հրաժարվում են այս իշխանություններից ստանալ իրենց որդու մեդալը: «Հրաժարվում ենք՝ հայրը և ես, դավաճան իշխանությունից ստանալ մեր բալի մեդալը։ Մենք մեր մեդալը կստանանք արժանապատիվ ղեկավարությունից։ Մեր զավակը մեզ համար հերոս է և վերջ»,- գրել է նա:
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որոշում կայացնելու համար ունեք 35 րոպե։ Ով կկանգնի նիկոլի կողքը վերածվում է նիկոլի։ Մտածեք։ Դեռ ժամանակ ունեք»։
Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միությունը միշտ եղել է Հայոց Հաղթանակած Բանակի կողքին և այժմ էլ միանում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը և պահանջում է ներկայիս իշխանության հրաժարականը։
«Այս իշխանությունը արդեն հոգեվարքի մեջ է, նա փորձում է ժողովրդին ուղղել բանակի դեմ»,-Ազատության հրապարակում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Նիկոլը մնացել է մենակ»,-Ազատության հրապարակում հայտարարեց ՀՅԴ ադնամ Գեղամ Մանուկյանը:
Երևանի երկնքում են ՍՈՒ-30-ները, իսկ Ազատության հրապարակում հնչում է «Երազ իմ երկիր հայրենի» երգը
Քիչ առաջ Երևանի երկնքում ինքնատիռներ էին պտտվում: Արգամ Եղիազարյանը այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սու-30-ի օդ բարձրանալը նախազգուշացում է Նիկոլին՝ ԲԱՆԱԿԻ կողմից…
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին, օրենքի պահանջով, ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։