«Հենց հիմա ձեռնարկեք գործողություններ՝ գլխավոր սադրիչին, նրա հանցավոր բանդային ձերբակալելու և կալանավորելու ուղղությամբ». Արծվիկ Մինասյանը՝ իրավապահներին
«Բոլորդ եկեք Ազատության հրապարակ, որպեսզի մենք, ի վերջո, ազատվենք գերագույն գլխավոր ստահակից, որը երկիրը տվեց թուրքին, զոհեց 5000-ից ավելի հայ երիտասարդներին, և այսօր էլ շարունակում է իր դավաճանական գործողությունները: Այսօր այդ վճռական օրն է»,- Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանարահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա դիմեց Ոստիկանությանը և ԱԱԾ-ին. «Դուք տեսաք՝ ձեր աչքի առաջ ինչպես գլխավոր սադրիչը փորձում էր հրահրել բախումներ: Ազատության հրապարակի ժողովուրդը բարձր ինքնագիտակցություն ունի, բարձր իրավագիտակցություն ունի, հասկանում է, որ այնտեղ գտնվում են նաև մոլորյալներ, բայց նրանք էլ են ՀՀ քաղաքացիներ և չտրվել սադրանքների:
Հետրաբար, ոստիկանության ղեկավարություն և ԱԱԾ, հենց հիմա ձեռնարկեք գործողություններ՝ գլխավոր սադրիչին, նրա հանցավոր բանդային ձերբակալելու և կալանավորելու ուղղությամբ: Դիմում եմ գլխավոր դատախազին՝ հենց այս պահին հարուցեք քրեական գործ և կայացրեք կալանավորման մասին որոշում: Սա ոչ այլ ինչ է, քան պետական հանցագործություն, այն, ինչ արեց գլխավոր դավաճանը: Մենք թույլ չենք տալու քաղաքացիական բախում»: