Արցախի մի շարք բնակավայրերում չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ և Ճանկաթաղ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք՝ սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911»,– ասվում է Արցախի ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում: