Բաժիններ՝

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ավելի քան 60 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխվել Քարվաճառ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքներում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկագրում, Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի 9-րդ շարասյունը՝ կազմված 15 «ԿամԱԶ» մակնիշի ռազմական և ուղեկցող ավտոմեքենաներից, անցել է Ստեփանակերտ-Մատաղիս-Քարվաճառ երթուղով և մոտ 60 տոննա բեռ տեղափոխել էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար, այդ թվում՝ էլեկտրական սարքավորումներ, շինարարական սարքավորումներ և շինայութ:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ ընդհանուր առմամբ, 9 շարասյուների միջոցով ավելի քան 1400 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխվել:

Աջակցությունն ադրբեջանական կողմին տրամադրվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031