Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանի կարծիքով, աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուն խանգարեց փորձի պակասը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է այսօր Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել հայ քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայտարարությունում ասվում է․
Սրանց մենք վռնդելու ենք կամ բարիկադներով, կամ ընտրություններով. շաբաթների, ամիսների հարց է
Առաջին ատյանի դատարանի 2021թ․ նոյեմբերի 8-ի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մասիս համայնքի ղեկավար, ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած «Դավիթ Համբարձումյան» դաշինքով։
Լիտվան միգրանտների հոսքի պատճառով զորքեր է ուղարկել Լեհաստանի եւ Բելառուսի հետ սահման: Այդ մասին հաղորդել են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՆԳ նախարարությանը:
Այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեպքեր կլինեն, կամ ուսուցչական կազմում կլինեն դեպքեր, այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին։ Այս մասին նոյեմբերի 8-ին ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 08.00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Պոպուլիզմը ինչ-որ իմաստով նման է համավարակներին, օրինակ՝ կորոնավիրուսին։ Այն սկզբում դրսևորվում է մի ձևով, ապա մուտացվում է՝ ստանալով նոր արտահայտություններ։ Ընդհանուր առմամբ, պոպուլիզմն անշառ ժամավաճառություն է, երբ դրանով զբաղվում են մերձքաղաքական շրջանակներում՝ լավագույն դեպքում մի քանի մանդատ ստանալով պառլամենտում։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն այսօր Ազատության հրապարակում անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացին, նշեց, որ Արցախի առաջին պատերազմից հետո Հայաստանի բանակցային դիրքերը խարսխված էին մեր հաղթանակների վրա։
168.am-ը գրել էր, որ «անորակ հրթիռների» գործով ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: Այս ձերբակալումներից անցել է մոտ 2 շաբաթ, սակայն ԱԱԾ-ն պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածել:
Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ պատերազմի մասին խոսելիս նոր բան ասելը դժվար է, քանի որ մեկ տարի այն բոլոր քննարկումների առարկան է եղել։
168.am-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվելու է ՌԴ-ում ՀՀ դեսպան:
Շվեդ բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերը պատմել է, որ սպառնալիքներ է ստացել իր հասցեին:
Հիմք ընդունելով հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայաստանի անկախության եւ ԼՂՀ հռչակման մասին հռչակագրերը, վերահաստատելով Հայաստանի եւ հայ ժողովրդի անքակտելի իրավունքներն ու կենսական շահերը պաշտպանելու հանձնառությունը՝
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը 39 օր առաջ հացադուլ էր հայտարարել բանտում, հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում, հայտնել են Վրաստանի քրեակատարողական ծառայությունից։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Իրանում կորոնավիրուսից վերջին 24 ժամում մահացել է 120 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 127 հազար 173-ի:
Չպետք է թույլ տալ ստորագրել փաստաթուղթ. դա կործանարար է Հայաստանի ու Արցախի համար. Ռոբերտ Քոչարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իշխանությունների գործողությունների հետևանքով երկիրը հայտնվել է դժվարին իրավիճակում, սակայն այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհ կա։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է այսօր Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել հայ քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայտարարությունում ասվում է․
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և, ինչպես միշտ, արցախյան վերջին պարտության մեղքը բարդել է բանակի և նախկինների վրա: Բանակի, պատերազմի հետ կապված՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարություններին տարբեր առիթներով և կոնտեքստներում անդրադարձել ենք, բայց հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ մի քանի մտքերի, քանի որ 4 տարում բառի բուն իմաստով բանակաշինությամբ չզբաղված, եթե չասենք՝ ճիշտ հակառակն արած՝ քանդած անձը բանակաշինության ֆունդամենտալ խնդիրները փորձում է կապել նախկինների հետ, ընդ որում, դա անում է «գրանտ կպցրած» իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի և բանակի խնդիրներին խորությամբ ոչ ծանոթ լրագրողի մակարդակով:
2022թ. սկսելու են հարկային տեռորը, որ էդ 100 միլիարդը տեղը դնեն. Վահե Հակոբյան
«2018թ. իշխանությունը բռնազավթելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ ելույթներում նշում էր, որ իրենք եկել են Հայաստանում համակարգված կոռուպցիան ոչնչացնելու: Իրականում, սակայն, կոռուպցիան 2018-ից հետո ավելի համակարգված ու կազմակերպված բնույթ կրեց,- Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը, ապա բացեց փակագծերը՝ քողազերծելով իր կողմից մատնանշված կոռուպցիոն դրսևորումների դրվագները,- Այստեղ տեղին է հիշատակել իշխանությունների համար առանձնահատուկ գրավչություն և քարոզչական հնարք ներկայացնող ասֆալտապատման աշխատանքները:
Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Արման Օհանջանյանի մայրը՝ Էլիզաբետա Բուդաղյանը։
Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին (CNF) 40 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացրել։
Արշակ Կարապետյանն այցելել է Արցախ
Այս տարի դատարանները բավարարել են կալանավորումների 80%-ը. սա հակառեկորդ է. Արամ Վարդևանյան
Արցախի 70 տոկոսը տվեցին թուրքին, հիմա լա՞վ եք ապրում