Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը հավանություն է ստացել Արաբական Միացյալ Էմիրություններում կիրառելու համար: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հաղորդել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ):
Օրերս Facebook-ի բոլոր ծառայությունները մի քանի ժամով չէին գործում, ինչը լուրջ իրարանցում էր առաջացրել ամբողջ աշխարհում։ Մարկ Ցուկերբերգը, ով այս խափանման պատճառով կորցրեց մոտ 6,6 միլիարդ դոլար, ներողություն խնդրեց համակարգի ամենախոշոր խափանման համար։ Սակայն սա գործարարի միակ ձախողումը չէր վերջին տարիներին։
Ոստիկանների առաջին գործը եղավ պահակին տեղափոխվել հիվանդանոց՝ հետազոտման: Տեղազննություն, ականատես-վկաների փնտրտուք, օպերատիվ հարցումներ. մի խոսքով, այն ամենը, ինչ ձեռնարկվում է նման իրավիճակներում, Նաիրիի ոստիկանները փորձեցին:
«Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ…»,- այսպես է պատասխանում Նիկոլ Փաշինյանն իրեն ուղղված գրեթե բոլոր մեղադրանքներին, որոնք հնչեցվում են ընդդիմության կողմից։ Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են, որ իրեն համարում են «դավաճան, կապիտուլյանտ», ինչին ի պատասխան՝ ասում է, թե ընտրությունների արդյունքները ցույց տվեցին այդ գնահատականների սնանկությունը։
Տեսագրությունում պատկերված տղամարդը կասկածվում է թանկարժեք ակնոց գողանալու մեջ:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է խանութում գնումներ կատարելիս Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի արած այն հայտարարությանը, թե ապրանքների գները բավականին հարմար են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գազի ֆյուչերսների գները Եվրոպայում հասել են նոր պատմական առավելագույնի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցելով 1600 դոլարի նշագիծը: Այդ մասին վկայում են ICE Futures սակարանի տվյալները։
«Փաստացի, ունենք այն, որ Հայաստանը բացել է իր օդային սահմանն Ադրբեջանի համար, և զավեշտալի բան են ասում իշխանական քարոզիչները. Ավելի լավ է ոչինչ չբացատրեն, որովհետև ավելի շատ խայտառակ եղան: Ասում են, որ Ադրբեջանը միշտ էլ կարող էր թռչել, բայց չէր թռչում, որ մեզ փող չտար, Հայաստանին տնտեսական վնաս տար: Հիմա սկսել են փող տա՞լ: Այսինքն՝ 5000 զինվոր սպանած պետությունը, Արցախի 75 տոկոսը թալանած պետությունը, Սյունիքում 21 կմ ճանապարհի վրա նստած՝ իրանցի վարորդներից փող ուզող պետությունը հիմա մեզ փող է տալի՞ս»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կապիտուլյանտ վիժվածքին, ով այսօր կրկին հոգեկան կծկումների մեջ էր խորհրդարանի ամբիոնում, եւ իր քարոզչական կապիկներին փոխանցեք, որ իր անբարոյական ստերի ժողովածուն ադրբեջանական քաղաքական շրջանակների համար դարձել է սեղանի գիրքը։ Փոխանցեք այդ դավաճանին եւ իր մուտանտներին, որ ինքը հարեւանների հույսն ու հավատն է, Հայաստանի «լեգիտիմ» առաջնորդը։ Այդ հողատուին եւ […]
Երեք շաբաթ է՝ «Նաիրի» կինոթատրոնը չի աշխատում: «Նաիրի» կինոթատրոնի ֆեյսբուքյան էջն օգոստոսի 26-ին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ առավոտյան սեփականատիրոջ՝ Սմբատ Նասիբյանի կողմից անօրինական փակվել են «Նաիրի» կինոթատրոնի մուտքի դռները, և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք: Նշված հանցագործության փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Կողմերն, անդրադառնալով տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին, երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։
Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, 2021թ. առաջին եռամսյակում ամերիկյան դոլարի նկատմամբ ամենից շատ անկում գրանցած դրամական միավորն է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ընդ որում, ՌԴ առողջապահության նախարարության մեթոդական ցուցումներում ՌԴ–ում չկիրառվող երկու պատվաստանյութերի հենց այս հետազոտության վրա են հղում տալիս, երբ նկարագրում են Քովիդ պատվաստանյութերի անվտանգությունը հղիների և պտղի վրա:
Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրոիւմ է․ «Այդ մարդը առավոտից գիշեր ինքն իրեն մոռացած խոսում է Քոչարյանի հարստություններից և Սերժ Սարգսյանի բադենբադեններից։
Օրերս Վիեննայում ավստրիական ուղեղային կենտրոններից մեկի հրավերով՝ կայացել է փակ քննարկում՝ նվիրված Արցախյան հակամարտության կարգավորմանը: Այդ քննարկման մասնակիցներն են եղել Ավստրիայի Պաշտպանության, Արտաքին գործերի աշխատակիցները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի, Եվրամիության փորձագետներն ու պաշտոնյաները:
Իսկ ոչնչից պատգամավոր դարձած միջակություններին հնարավորություն եք տալիս, մի կողմից ձեզ նվաստացնել, մյուս կողմից քծնել բռնապետիկին։
Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:
«Հոկտեմբերի 22-ին տեղի կունենա «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:
Կյանքից հեռացել է Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վիգեն Չիթեչյանը, այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Այսօր մեկնարկում է Ազգերի լիգայի եզրափակիչ հատվածը։ Երկու կիսաեզրափակիչներում կմրցեն Իտալիա-Իսպանիա և Բելգիա-Ֆրանսիա զույգերը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ նման ցուցահանդեսները Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև թե՛ պատմական, թե՛ ներկայիս խորը, սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների ևս մեկ վկայություն են. «Արվեստը միավորում է ժողովուրդներին, ինչն առավել քան ակնհայտ է բարեկամության հինավուրց արմատներ ունեցող հայ և իտալացի ժողովուրդների պարագայում: Եվ սա հենց այն է, ինչը կոչվում է քաղաքակրթությունների երկխոսություն, մշակույթների երկխոսություն, ժողովուրդների ներաշխարհի և տաղանդի երկխոսություն»:
Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
168.am-ն ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակային ելույթները, ուղերձներն ու ժողովրդին ուղղված կոչերը, առանձնացրել ենք երկրի ղեկավարի հատկապես այն հայտարարությունները, որոնցում կարելի է գտնել պետական գաղտնիքի մասին օրենքի խախտումներ:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
«Թրքահպատակ չմո» ծանր վիրավորական բառերը վերաբերում էին նիկոլ Վովայի փաշինյանին (ծնվ. 1975թ.)»։
Արդեն երկու ամիս է արջերը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ակտիվացել են: Արջերից մեկը «Արփի լիճ» ազգային պարկի Ախուրյանի կիրճ տեղամասում են նկատվել, իսկ երկրորդը՝ քոթոթներով Աշոցքում: Մեծ Սեպասարում հոկտեմբերի 5-ին արջերը վնասել են մեղվի 6-7 փեթակ:
«Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կորոնավիրուսի՝ մեծ վարակելությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը վերջին շաբաթվա ընթացքում իր աշարհագրությունն ընդլայնել է մինչեւ 192 երկիր եւ տարածք: Համալրվել է այն երկրների եւ տարածքների ցանկը, որոնցում ակա են «ալֆա», «բետա» եւ «գամմա» շտամները, հոկտեմբերի 6-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Պետական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ: