Ազգերի լիգայի առաջին կիսաեզրափակիչը․ Իտալիա-Իսպանիա
Այսօր մեկնարկում է Ազգերի լիգայի եզրափակիչ հատվածը։ Երկու կիսաեզրափակիչներում կմրցեն Իտալիա-Իսպանիա և Բելգիա-Ֆրանսիա զույգերը։
Հոլանդիայի ընտրանու հետ հաղթելուց հետո Իտալիան դուրս եկավ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ: Դրանից հետո Ռոբերտո Մանչինիի սաներին հաջողվեց առաջատար լինել Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլում:
Վեց տուրերում Իտալիայի հավաքականը տարավ չորս հաղթանակ և երկու անգամ ոչ-ոքի խաղաց, ինչը բերեց 14 միավոր և վստահ առաջին հորիզոնական: Տանտերերի գլխավոր հաղթանակը Եվրո 2020-ում հաղթանակն էր, որտեղ իտալացիները եզրափակչում հաղթեցին Անգլիային:
Անդրեա Բելոտին և Չիրո Իմոբիլեն բաց կթողնեն այս խաղը:
Նախորդ Եվրո 2020-ին Իսպանիայի հավաքականն իրեն ցուցադրեց իր ողջ փառքով, որտեղ միայն 11-մետրանոց հարվածաշարը կանգնեցրեց թիմին: Լուիս Էնրիկեն գրեթե ամբողջությամբ թարմացրել է ազգային հավաքականը, ինչը լավ արդյունքներ բերեց:
2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում իսպանական ընտրանուն հաջողվեց հասնել չորս հաղթանակի և մեկ ոչ-ոքիի, ինչը համապատասխանում է 13 միավորի և մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականին:
Այս մենամարտում ազգային հավաքականը չի կարողանա հույս դնել Պեդրիի, Դանի Օլմոյի, Ալվարո Մորատայի, Ժերար Մորենոյի և Ժորդի Ալբայի վրա:
Խաղը տեղի կունենա այսօր՝ ժամը 22։45-ին։
Սիրարփի Աղաբաբյան