«5000 զինվոր սպանած, Արցախի 75%-ը թալանած Ադրբեջանը սկսել է Հայաստանին փող տա՞լ, հասկանո՞ւմ են՝ ինչ են ասում». Տիգրան Քոչարյան

«Փաստացի, ունենք այն, որ Հայաստանը բացել է իր օդային սահմանն Ադրբեջանի համար, և զավեշտալի բան են ասում իշխանական քարոզիչները. Ավելի լավ է ոչինչ չբացատրեն, որովհետև ավելի շատ խայտառակ եղան: Ասում են, որ Ադրբեջանը միշտ էլ կարող էր թռչել, բայց չէր թռչում, որ մեզ փող չտար, Հայաստանին տնտեսական վնաս տար: Հիմա սկսել են փող տա՞լ: Այսինքն՝ 5000 զինվոր սպանած պետությունը, Արցախի 75 տոկոսը թալանած պետությունը, Սյունիքում 21 կմ ճանապարհի վրա նստած՝ իրանցի վարորդներից փող ուզող պետությունը հիմա մեզ փող է տալի՞ս»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Մենք հիմա պետք է շնորհակալ լինե՞նք Ադրբեջանից: Իրենք հասկանո՞ւմ են՝ ինչ են ասում: Պոռնիկների մտածելակերպն է միայն այդպիսին, որ՝ բռնաբարել է, կողքից էլ 3 մանեթ շպրտել է: Սա է որակումը: Սա քաղաքական պոռնկության հերթական օրինակն է, և ավելի լավ է՝ չբացատրեին մարդիկ՝ ինչ է պատահել: Իրանը փակել է Ադրբեջանի ռազմական օդանավերի ճանապարհը՝ դրանով ինչ-որ բան փորձելով բացատրել Ադրբեջանին: Երկու օր առաջ Փաշինյանն ասում էր, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունների մեջ սեպ խրելն անհնար է, և ի՞նչ է անում Հայաստանը. Իրանն Ադրբեջանին փորձում է պատժել, Հայաստանը դրան ի պատասխան՝ Ադրբեջանին ասում է՝ ոչինչ, պարսիկները որ փակեն, մենք կբացենք մեր օդային սահմանը: Դա նշանակում է, որ Ադրբեջանը և Հայաստանի ներկայիս իշխանությունները համագործակցում են՝ հակաիրանյան կոալիցիայի նման մի բան են: Ավելին, արդեն երեք տարի և հատկապես պատերազմից առաջ Հայաստանը ամբողջությամբ անում էր հակաիրանական քայլեր, որոնք բերեցին նրան, որ պատերազմի ժամանակ Իրանը ցանկություն չունեցավ Հայաստանին որևէ կերպ օգնել»,- ընդգծեց նա:

Նրա դիտարկմամբ՝ Իրանը հիմա անհանգիստ է, որովհետև հասկացել է՝ կորցնում է իր հյուսիսային դարպասները, որոնք չէին կառավարվում Իսրայելի կամ Իսրայելի դաշնակիցների կողմից. «Ադրբեջանը Իսրայելի դաշնակիցն է այս տարածաշրջանում, բոլորս հասկանում ենք, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն շրջապատել են Իրանը տարբեր կողմերից, և քիչ թե շատ ելքերից Թուրքմենստանն ու Հայաստանն են մնում, և փաստացի ի՞նչ է կատարվում. սկզբից շատ արագ Ջրականից մինչև Խուդաֆերին շատ արագ տրվում է Ադրբեջանին՝ անհասկանալի ձևով, մի օրում 80 կմ շարժվել են ադրբեջանցիները, և հիմա Պարսկաստանն արթնանում է, սկզբից տեսնում է, որ իր բեռնատարները զրկված են Հայաստանի միջով գնալով, երկրորդ՝ հասկանում է, որ հիմա եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ճեղքեն 21 կիլոմետրանոց հատվածը Նախիջևանից և միանան Ադրբեջանին, Իրանը կտրվելու է հյուսիսից: Այդ դեպքում Փաշինյանը, ինչպես միշտ, կասեր՝ ժողովուրդ ջան, ռուսներն են ամեն ինչում մեղավոր, մենք հո այդ 21 կիլոմետրի համար կռիվ չե՞նք անելու, ես կորցրի Սյունիքը, բայց պահեցի մնացած 10 մարզը, այսինքն՝ այդ քարոզչական մանիպուլյացիաներով կասի՝ տանք, Իրանն էլ հասկանում է, որ վերջ, փակվեց: Իրանը հասկանում է, որ առնվազն իր հանդեպ Հայաստանը ոչ բարյացակամ է իրեն պահում, և հիմա փորձում են առնվազն պահել այն ստատուս-քվոն, որն առնվազն Իրանի շահերի վրա չի ազդում: Հիմա փաստացի Իրանը ցայտնոտի մեջ է, որովհետև համոզված է, որ միջանցք են տալու Հայաստանից»:

Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ հենց վերոնշյալի կոնտեքստում էր պաշտոնական այցով Մոսկվա ժամանած Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ակնկալում են, որ Ռուսաստանը զգայուն կլինի տարածաշրջանում ահաբեկիչների առկայությանը և կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը:

«Ամենավատը, որ մեզ համար կարող է լինել, այն է, որ Հայաստանը փաստացի դառնալու է Սիրիա, և չորրորդ պետության զորքերը կհայտնվեն Հայաստանի տարածքում, իսկ դա կնշանակի, որ հինգերորդ պետությունը կարող է իր զորքերը մտցնել, 6-րդ պետությունը կարող է մտցնել»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս