
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Դիլիջանի թունելը հոկտեմբերի 6-ին կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
Պատահարի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
«Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։