Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Նիդերլանդներում Հայաստանի նախկին դեսպան Վիգեն Չիթեչյանը

Կյանքից հեռացել է Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վիգեն Չիթեչյանը, այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է հայ դիվանագիտության մեծ վարպետ, մեր ավագ գործընկեր և ուսուցիչ, պայծառ մարդ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Վիգեն Չիտեչյանը 1997-2009թթ. ղեկավարել է Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը»,– ասվում հաղորդագրությունում:

Կենսագրություն

Ծննդյան թիվ և վայր՝ 1941թ. հուլիսի 26, ք․ Երևան

Կրթություն՝ Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Մոսկվայի պետական ավիացիայի ինստիտուտը և Մոսկվայի էներգետիկայի համալսարանը: Տեխնիկական գիտությունների դոկտոր։

Աշխատանքային գործունեություն՝

1969-1985թթ. աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես էլեկտրական մեքենաների ամբիոնի վարիչ, ապա Թունիսի ազգային ճարտարագիտական ինստիտուտում` որպես ամբիոնի վարիչ:

1985-1990թթ. «Հայէլեկտրամեքենա» գիտաարդյունաբերական ձեռնարկության գլխավոր ճարտարագետ

1990-1991թթ. ՀՀ Արդյունաբերության փոխնախարար

1991-1993թթ. ՀՀ պետնախարար

1993-1995թթ. ՀՀ փոխվարչապետ

1995-1997թթ. Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

1997-2009/2010թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելգիայում, Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար

1997-2004թթ. ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար

2009-2018թթ․ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2011-2018թթ․ Մոնակոյում, Անդորրայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2012-2013թթ․ Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Պարգևներ՝

2001թ. «Մխիթար Գոշ» մեդալ

2021թ․ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս