Բաժիններ՝

Երևանում 14-ամյա տղայի են դանակահարել․ shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց «կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 14-ամյա Գոռ Ա.-ն է:

Բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031