Բաժիններ՝

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն հավանություն է ստացել ԱՄԷ-ում կիրառելու համար

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը հավանություն է ստացել Արաբական Միացյալ Էմիրություններում կիրառելու համար: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հաղորդել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ):

«ԱՄԷ-ն հավանություն է տվել միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ»-ին, որը «Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչն է որպես առանձին պատվաստանյութ»,-հաղորդվում է պատվաստանյութի արտադրողի Twitter-ում: Նաեւ ԱՄԷ-ն հավանություն է տվել «Սպուտնիկ Լայթ»-ի՝ որպես օժանդակ պատվաստանյութի օգտագործմանը, նշվում է հաղորդագրության մեջ:

«Սպուտնիկ Լայթ»-ը «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է, որը նաեւ այս տարվա փետրվարին արագացված ընթացակարգի շրջանակներում հավանություն է ստացել Եգիպտոսում: «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցվել է արդեն ավելի քան 4 միլիարդ ընդհանուր բնակչություն ունեցող 70 երկրներում: «Սպուտնիկ Լայթ»-ին, մայիսի 6-ին Ռուսաստանում գրանցելուց հետո, հավանություն են տվել նաեւ Անգոլան, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Վենեսուելան,Եգիպտոսը, Իրանը, Ղազախստանը, Կոնգոն, Ղրղզստանը, Մավրիկիոսը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պաղեստինը եւ Ֆիլիպինները: Բացի այդ, Բահրեյնն սկսել է «Սպուտնիկ Լայթ»-ի օգտագործումը Pfizer/Biontech պատվաստանյութի հետ միասին՝ որպես բուստեր-չափաբաժին պատվաստված քաղաքացիների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս