Ի՞նչ են կարդում միլիարդատերերը․ Ուորեն Բաֆետ

Ուորեն Բաֆեթն իր ազատ ժամանակի 80%-ը տրամադրում է ընթերցանությանը։ Ո՞ր գրքերն է նրան այնքան դուր եկել, որ դրանք խորհուրդ է տվել սեփական ընկերության բաժնետերերին և Բիլ Գեյթսին:

Ուորեն Բաֆեթը Berkshire Hathaway ներդրումային ընկերության միլիարդատեր գործադիր տնօրենն է: Forbes-ի տվյալներով՝ նա աշխարհի տասը ամենահարուստ մարդկանցից մեկն է՝ 2021 թվականի օգոստոսի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 105 միլիարդ դոլար։

«Խելացի ներդրող. արժեքավոր ներդրումների ամբողջական ուղեցույց»․ Բենջամին Գրեհեմ

Չնայած բիզնես գրականության բավականին ամուր տարիքին՝ առաջին հրատարակությունը լույս է տեսել 1949 թվականին, գիրքը դեռ հայտնի է բոլոր մակարդակների ներդրողների շրջանում: Բաֆեթի համար այս գիրքը առաջին քայլն էր դեպի բազմամիլիարդանոց կարողություն: Նա դրա հիմնական առավելությունն անվանում է այն սկզբունքների հստակ ներկայացումը, որոնցով աշխատում է շուկան։ Ավելի շուտ, Mister Market-ը բիզնես գործընկեր է, որը նույնպես կարող է որոշումներ կայացնել հույզերի հիման վրա, բայց դրանք ոչ մի կերպ չեն արտացոլում ընկերության և նրա բաժնետոմսերի իրական գինը: Գրեհեմի աշխատանքը նվիրված է նրան, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ դարձնել համագործակցությունը «Mister Market»-ի հետ։

«Բիզնես արկածներ. 12 Դասական Ուոլ Սթրիթի պատմություններ». Ջոն Բրուքս

Այս գիրքը խորհուրդ են տալիս միանգամից երկու միլիարդատերեր՝ Բիլ Գեյթսն ու Ուորեն Բաֆեթը, իսկ առաջինը դրա մասին իմացել է երկրորդից, երբ խորհուրդ է խնդրել բիզնեսի մասին լավ գրքի վերաբերյալ։ Այն հիմնված է Ամերիկայի կորպորատիվ պատմության վրա, ինչպես դա եղել է քառասուն տարի առաջ: Դասական պատմություններում Բրուքսը խոսում է շուկայի անկայունության, ֆինանսիստների և ներդրողների պատկերացումների, բիզնեսի կառավարման սկզբունքների և այն մասին, թե ինչպես ընկերությունները պետք է վարվեն ճգնաժամերի և, ավելի կարևոր, թռիչքների հետ:

«Ներդրողները ընդդեմ սպեկուլյանտների. Ո՞վ է իրականում ղեկավարում ֆոնդային շուկան», Ջոն Բոգլ

Ըստ Ջոն Բոգլի՝ հանրությանը հայտնի Vanguard 500 ներդրումային հիմնադրամի հիմնադիրի, այսօրվա ներդրումային շուկան դարձել է սպեկուլյացիաների շուկա: Այս գիրքը փորձ է ցույց տալու իր իսկ պնդումների ճշմարտացիությունը և բացատրելու, թե ինչու երկարաժամկետ ներդրումները դեռևս հաղթում են ագրեսիվ շահարկումներին: 2012 թվականին Բաֆեթն այս գիրքը ներառել է Berkshire Hathaway-ի բաժնետերերի ցուցակում։

«Լավագույն գործադիր տնօրենի կանոնները». Ուիլյամ Թորնդայկ

Գիրքը հիմնված է ութ գործադիր տնօրենների հաջողության պատմությունների վրա, ովքեր գերադասում են ընկերության կառավարման արմատական մոտեցումը: Բաֆեթն անվանում է «Լավագույնի կանոնները» ակնառու գիրք այն գործադիր տնօրենների մասին, ովքեր «գերազանց են կապիտալի բաշխմամբ»: Հաջողության պատմություններից մեկը Cap Cities / ABC-ի գործադիր տնօրեն Թոմ Մերֆիի մասին է: Բաֆեթը Մերֆիին համարում է լավագույն բիզնես մենեջերը, ում երբևէ հանդիպել է։

«1000 դոլար վաստակելու հազար եղանակներ»․ Ֆրենսիս Մինաքեր

Մինաքերի աշխատանքը առաջին գիրքն էր, որը ոգեշնչեց Բաֆեթին սկսել ներդրումներ կատարել և բիզնես վարել: Նա այն գտավ իր հայրենի Օմահայի գրադարանում, երբ յոթ տարեկան էր, իսկ հետո հասկացավ, թե ինչին է ուզում նվիրել իր կյանքը։ Բաֆեթը չափահաս տարիքում է փորձել գումար աշխատելու որոշ եղանակներ, մյուսները՝ լիմոնադ վաճառելով, իր երիտասարդության տարիներին: «Բիզնես վարելու կանոնները» և Մինաքերի գրքի արդյունավետ բիզնես մոդելները գործում են գրքի հրատարակումից ավելի քան 80 տարի անց:

«Ընդհանուր բաժնետոմսեր և արտասովոր եկամուտներ»․ Ֆիլ Ֆիշեր

Այս գիրքը արժեթղթերի մասնագետ Ֆիլ Ֆիշերի երեք ներդրումային փաստաթղթերի հավաքածու է: Նրա աշխատանքը ներդրումային ոլորտում համարվում է դասական և չի կորցնում իր արդիականությունը գրելուց անգամ տասը տարի անց։ Բաֆեթի խոսքով, գիրքը ներդրումային թեմաներով թոփ-3 գրքերում է՝ զիջելով միայն Բենջամին Գրեհեմի ստեղծագործություններին։ Այս գրքում Ֆիշերը բացատրում է, թե ինչպես ընտրել ընկերություններ, որոնք խոստանում են ներդրումներ կատարել, ինչպես ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆոլիո և ինչպես գտնել բաժնետոմսեր գնելու և վաճառելու կատարյալ ժամանակը:

«Ամենակարեւորի մասին. Ոչ տրիվիալ դասեր մտածող ներդրողի համար»․Հովարդ Մարքս և Փոլ Ջոնսոն

Այս գիրքը ներդրող Հովարդ Մարքսի և Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի պրոֆեսոր Փոլ Ջոնսոնի հիմնական դասերի հավաքածուն է, սակայն հաջող ներդրման համար պատրաստի բաղադրատոմսեր չկան: Դրա հիմնական նպատակն է սովորեցնել ընթերցողին որոշումներ կայացնել որպես ներդրող և չանել սկսնակների սխալները: Գիրքը բաղկացած է երեք մեծ բլոկից, որտեղ մեկը նվիրված է շուկայի ակնարկին, երկրորդը՝ ներդրողների բնութագրերին, իսկ երրորդում հեղինակները բացատրում են, թե ինչպես կարելի է կապել մեկը մյուսի հետ և եզրակացություններ անել։

«1929 թվականի մեծ վթարը»․ Ջոն Քենեթ Գելբրեյթ

1920-ականների վերջի ֆոնդային շուկայի ճգնաժամը բացատրող առաջին և ամենակարևոր գրքերից մեկը Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսորի և Նոր արդյունաբերական հասարակության հեղինակի հիմնական հետազոտական աշխատանքն է: Այս գրքում Գելբրեյթը փնտրում է հարցերի պատասխանները՝ ինչ եղավ տնտեսության հետ, ով է մեղավոր վթարի համար, և ինչ դասեր կարող ենք քաղել պատմությունից, որպեսզի դա չկրկնվի:

«Իմ տարիները GE-ում»․ Ջեք Ուելչ

General Electric-ի նախկին գործադիր տնօրեն Ջեք Ուելչը ղեկավարել է ընկերությունը 20 տարի, և պաշտոնից հեռանալուց հետո որոշել է գիրք գրել այն մասին, թե ինչպես է վերափոխել մի ընկերությունը, որը շատերը դուրս էին գրել աշխարհի ամենամեծ հանրային կորպորացիայից: Այս ինքնակենսագրությունը պատմում է այն մասին, թե ինչպես է համառությունն ու թիմում խաղալու ունակությունն օգնում կյանքում, բիզնեսում, ինչպես նաև վերլուծելու սեփական սխալներն ու հաջողության պատճառները: Ուելչը չի վախենում կիսվել սեփական հաջողության գաղտնիքներով, ինչը գիրքը դարձնում է ոչ միայն զվարճալի, այլև օգտակար։

«Սթրեսի թեստ. Ֆինանսական ճգնաժամի հետադարձ կապ»․ Թիմ Գեյթներ

Ճգնաժամի ժամանակ ընկերություն կառավարելը դժվար է, մի ամբողջ տնտեսություն կառավարելը շատ անգամ ավելի դժվար է։ ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Թիմ Գեյթների գիրքը պատմում է հենց նման դեպքի մասին՝ ազգային տնտեսության կառավարումը ֆինանսական ճգնաժամի ժամանակ։ Գեյթները ձգտում է պարզ լեզվով բացատրել իրադարձություններն ու դրանց հետևանքները, ինչը գիրքը հասկանալի է դարձնում առանց տնտեսական կրթության ընթերցողի համար։ Միաժամանակ, դրանում բավականաչափ հետահայաց վերլուծություն կա իրադարձությունների, որը դուր կգա նաեւ ֆինանսատնտեսական ոլորտի մասնագետներին։ Ըստ Բաֆեթի՝ յուրաքանչյուր մենեջեր պետք է կարդա այս գիրքը։

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս