Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) անդամ երկրների վեցերորդ գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ տարի Ղազախստանի մայրաքաղաքում:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է:
Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ պարզաբանեց, թե ինչպես է երկու խոշոր մրցույթ շահել այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իր եղբայրը։
Այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հրավիրած ասուլիսի ընթացքում պատգամավորները հատկապես մեծ ուշադրություն դարձրեցին պատվաստումների թեմային: Եվ, թերևս, թեման լրացնելու նպատակով էլ հենց ասուլիսի պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բոլորի համար անակնկալ մտավ սենյակ, կարճ հայտարարություն արեց, որ շուտով մարդիկ, որոնք պատվաստված չեն, ԱԺ շենք մուտք չեն գործի։
Հոկտեմբերի 12-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստանի Կրետե կղզուց դեպի հարավ – արեւելք: Այդ մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Օջախն ընկած է եղել 2 կիլոմետր խորության վրա:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հերթական արտահերթ նիստին չմասնակցելու պատճառների մասին:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր, որոնք հնարավորություն են տալիս ստանալու ֆիքսված շահաբաժիններ: Բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմում է 12% տարեկան: Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2021թ. հոկտեմբերի 20-ը: Բաժնետոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Թողարկման ծավալը կազմում է մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կարծես անուղղակիորեն մեսիջներ հղեց, մասնավորապես ասելով, թե նա շատ լավ գիտի, որ որևէ բան, որը կարող է այն տրամաբանության մեջ լինել, որը փորձում է մարդկանց հրամցնել, թե ինչ-որ պայմանավորվածություններ է եղել կամ ինչ-որ մեկը բան է հանձնել, նա լավ գիտի, որ նման բան գոյություն չունի։ ԱԺ նախագահը անդրադառնալով վերջերս լրատվամիջոցներից մեկին տված Արթուր Վանեցյանի հարցազրույցին՝ ասել էր նաև.
Որոշ ժամանակ առաջ տեղահանված արցախցիները եղել էին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, իրենց դիմավորած ներկայացուցչին նամակ էին փոխանցել ու խնդրել հանդիպում որևէ պատասխանատու անձի հետ: Արդյունքներ չկան:
Հերթական անգամ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անելուց հետո Արցախից տեղահանված քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակ: Գրասենյակի մոտ հավաքվածները հայտնեցին, որ դեռ մեկ ամիս առաջ են նամակ փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչներին, խնդրել են ընդունելություն՝ իրենց հարցերով զբաղվելու համար, սակայն այս ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկվել:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման կողմից կազմված նախարարների կաբինետը առաջարկել է ծառայության վերադառնալ բոլոր զինվորականներին եւ այն հիմնարկությունների աշխատակիցներին, որոնք գործել են երկրի նախորդ կառավաության օրոք:
Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի տնօրենի ընտրությունը՝ ՈՒՂԻՂ:
Բնիկ հադրութցի Մարինա Հովհաննիսյանը մեկն էր Արցախից տեղահանված այն քաղաքացիներից, որոնք առավոտից ակցիա էին անում կառավարության շենքի մոտ: Մարինա Հովհաննիսյանի ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, դրանից հետո ինքը շարունակել է ապրել Հադրութում:
Մեծ ունեցվածք եմ թողել Հադրութում. ջահել տղուս գերեզմանը թուրքերը քանդել են, ինչ անեմ:
Հետաքրքրական է, արդյո՞ք հանդիպումը հայկական կողմի նախաձեռնությամբ է՝ հաշվի առնելով Հայաստանի գոյության գլխին կախված դամոկլյան սուրը, թե ոչ։ Թերևս, հաշվի առնելով, վերջինիս սիրախաղային ֆիասկոն թուրքական կողմի հետ՝ հանդիպումը բնականաբար նախաձեռնել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում յոթերորդ անգամ քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնող անդամներն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձան նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման թեմային: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի կարծիքով, եթե ՊՇՌ թեստը դարձնեն անվճար, ապա մարդիկ հակված կլինեն չպատվաստվելուն։ Միևնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչը համոզված է, որ հանրությանը չեն պարտադրում պատվաստվել.
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանությունը բերման է ենթարկել Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքրոջը, ով քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Հադրութի շրջանի Տող գյուղի տարեց բնակիչը վաղ առավոտից Արցախից տեղահանված մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք սոցիալական աջակցություն էին պահանջում Կառավարությունից՝ մինչև իրենց բնակարանների տրամադրման հարցերի լուծումը: Իսկ Տող գյուղի տարեց բնակիչը խոր ցավով խոսեց հայրենի Հադրութի մասին․
Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հոկտեմբերի 5-ին հասավ Հայաստան և հոկտեմբերի 7-ից սկսած այն բաշխվել է ու առկա է պոլիկլինիկաներում, բուժհաստատություններում և Երևանում տեղադրված շարժական պատվաստումային կետերում:
ԵԽԽՎ-ն վերջերս զեկույց հրապարակեց պատվաստումների ոչ պարտադիր լինելու մասին, իսկ Հայաստանում նորմատիվ տարբեր ակտերի մակարդակով՝ նախարարի հրաման, թե օրենսդրական փոփոխություն, պատվաստումները, ուղղակի թե անուղղակի, պարտադրվում է հասարակությանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է սիրողական կրոսավազքի մասնակցության պայմանները և հայտաձևը:
ԱՄՆ-ն 15 միավոր F-15 ռազմական ինքնաթիռ է ուղարկել Հունաստանի Լարիսսա ավիաբազա, որտեղ անցկացվելու են «Castle Forge» անվամբ զորավարժություններ՝ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի հրամանատարության գլխավորությամբ:
66-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Հրապարակում կանգնած Փաշինյանի թիմն իր չարաշունչ ներկայությամբ իր թիկունքում պատկերել էր առանց Արցախ արյունոտ քարտեզ, նորանոր գերեզմանների ծանրությունից ու ցավից տնքացող Եռաբլուր, հազարավոր սևազգեստ մայրեր, նվաստության, անճարության ու ստրկության մեջ շղթայված հայրենակիցներ, արցունքից խեղդվող կանայք ու հայրիկ կանչելուց անպատասխան մնացող բազմաթիվ երեխաներ։
ՏԱՑ (տնտեսական ակտիվության ցուցանիշ)՝ +4,9 տոկոս, իսկ օրինակ՝ Վրաստանում՝ +12 տոկոս (շուրջ 2,5 անգամ գերազանցում է ՀՀ ցուցանիշը):
Խախտում թույլ տված տնտեսվարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Թալիբան» արմատական շարժումը ձախողում է համարում ՆԱՏՕ-ի քաղաքականությունն Աֆղանստանում եւ դաշինքին կոչ է անում այժմ կենտրոնանալ դիվանագիտության վրա: