Արցախյան վերջին պատերազմից և, մասնավորապես, նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Արցախից տեղահանվածներն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանց պահանջը մեկն է՝ ապահովել բնակարաններով։
ԵԽԽՎ-ում մեզ համար հետաքրքրական երկու զեկույց է քննարկվել. Ռուբեն Ռուբինյան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առթիվ:
Այն, ինչ այսօր անում է իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, հնարավոր չէ այլ կերպ գնահատել, քան վարչական լծակների չարաշահմամբ՝ տեղական իշխանության ուզուրպացիա:
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ԵՊՀ «Հայ բանասիրության» ֆակուլտետի ուսանողական-գիտական ընկերության (ՈՒԳԸ) և պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ ուժերով տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին և Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Արթուր Սուքիասյանի հիշատակին։
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը նախատեսվում է Հռոմում, հոկտեմբերի 30-ից 31-ը՝ G-20-ի առաջնորդների հանդիպման շրջանակներում։
Սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էի ուղղել Նիկոլ Փաշինյանին ճշգրտելու, թե արդյո՞ք երաշխավորում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման շրջանակներում՝ Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի այնպիսի երթուղի չի հաստատվի, որի պայմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, ինչպես նաև՝ Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա, Տասը վերստ գյուղերը որևէ կարգավիճակով չեն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մեր պետության անվտանգության ու մարդու իրավունքների գլխավոր մարտահրավերներից են դարձել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արվում են քաղաքական դժգոհություններ առաջ չբերելու կամ դժգոհությունները մեղմելու համար, բայց թմրեցնում են մարդկանց զգոնությունը, բարդացնում են նրանց իրավունքների պաշտպանությունն ու վնասում են երկրի անվտանգությունը:
Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարվել են փոփոխություններ:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Արցախից տեղահանվածների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ:
Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան դեպք է գրանցվել: Այս մասին հոկտեմբերի 9-ին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ում կա՞ն դեպքեր, երբ պատվաստված քաղաքացի է մահացել:
Այտիի պրեֆեկտուրայի Կարիա քաղաքում հոկտեմբերի 12-ին բեռնատարը մխրճվել է մայթով անցնող ցածր դասարանների աշակերտների խմբի մեջ: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Պաշտոնական այցով հոկտեմբերի 12-13-ը Հայաստան կժամանի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 903 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 273 860-ի:
Առնվազն երկու մարդ է զոհվել բնակելի տների վրա թեթեւշարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանթի քաղաքում:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1981թ. ծնված Ա. Ղ.-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով հոկտեմբերի 11-ին, ժամը 20:45-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նույն օրը՝ ժամը 21:50-ին, հիվանդանոցում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահը:
Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 11-ը համարվում է անհայտ կորած այն բանից հետո, երբ Kompasu արեւադարձային փոթորիկը, որն ուղեկցվում էր սաստիկ տեղատարափ անձրեւներով, մոլեգնել է Ֆիլիպիններում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Դիլիջանի թունելը հոկտեմբերի 12-ին ժամը 10։00-17։00 կիսով չափ հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
. Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
Խոսքն այն դեպքերի մասին է, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողի կողմից չեն ներկայացվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը։
ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարելի է ասել, պարապուրդի է մատնված:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը կքննարկեն Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վերջերս արած առաջարկությունը Կորեական պատերազմի ավատի փաստաթղթերով ձեւակերպման մասին:
Մոսկվայում հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Երևանցու անձնական խուզարկությամբ գրպաններից հայտնաբերվեցին կանեփանման զանգվածներ` մոտ 200 գրամ քաշով և ապակե գլանակ` մոխրացած կանեփի հետքերով: Եղվարդցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփ` մոտ 10 գրամ նույնանման զանգվածով:
Հոկտեմբերի 4-ին Արտաշատի Աթարբեկյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում դանակահարություն էր եղել։ Երկու տղամարդ վիճել էին, քաշքշել իրար, ապա նրանցից մեկը դանակահարել էր մյուսին։
«Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է որոշակի արտադրանքների մատակարարումը Չինաստանից Ռուսաստան՝ օրենսդրության պարտադիր պահանջները խախտելու պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հաղորդվում է ծառայության կայքում:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել 15-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։