Խոսուն թվեր․ 2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին և 2022թ․ համար խոստացվողը
                                    2021թ․ հունվար-օգոստոս՝ 2020թ․ նույն ժամանակահատվածի համեմատ․
- ՏԱՑ (տնտեսական ակտիվության ցուցանիշ)՝ +4,9 տոկոս, իսկ օրինակ՝ Վրաստանում՝ +12 տոկոս (շուրջ 2,5 անգամ գերազանցում է ՀՀ ցուցանիշը),
 - պետական բյուջեի եկամուտների աճ՝ 11 տոկոս,
 - պետական բյուջեի ծախսերի աճ՝ 10,4 տոկոս,
 - պետական բյուջեի պակասուրդի աճ՝ 6,1 տոկոս,
 - անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի չափերի աճեր՝ 0,
 - միջին աշխատավարձն աճել է 6 տոկոսով,
 - ՍԳԻ (միջին գները) +6,4 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ +6,7 տոկոս,
 - սննդամթերքի գները՝ +9,3 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ +6,7 տոկոս։
 
2021թ․ սեպտեմբեր՝ 2020թ․ սեպտեմբերի համեմատ․
- սննդամթերքի գները՝ +15,4 տոկոս,
 - բանջարեղեն՝ +64,5 տոկոս, արևածաղկի բուսական յուղ՝ +55,1 տոկոս, ձու՝ +27,4 տոկոս։
 
2021թ․ 2-րդ եռամսյակ․
- նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեք՝ 70044 դրամ,
 - նվազագույն ամսական աշխատավարձի չափ՝ 68000 դրամ,
 - կենսաթոշակների միջին չափ՝ շուրջ 40000 դրամ,
 - կենսաթոշակի նվազագույն չափ՝ 26500 դրամ։
 
2021թ․ հունվար-օգոստոս․
- օտարերկրյա ներդրումների ընդհանուր զուտ ներհոսք՝ +280 մլն․ ԱՄՆ դոլար,
 - օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսք՝ +85,7 մլն․ ԱՄՆ դոլար,
 - պետական պարտքի աճ՝ 12 տոկոս կամ 1 միլիարդ ԱՄՆ դոլար (31.08.2021թ. կազմել է շուրջ 8,953 միլիարդ ԱՄՆ դոլար),
 - պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարում՝ շուրջ 30 տոկոս,
 
2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված․
- ընդհանուր եկամուտներ՝ 1,946 տրիլիոն դրամ, աճ՝ 29 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է շուրջ 3 անգամ),
 - հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 1,844 տրիլիոն դրամ, աճ՝ 28 տոկոս,
 - ընդհանուր ծախսեր՝ 2,188 տրիլիոն դրամ, աճ՝ 18,2 տոկոսով (2021թ․ հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է շուրջ 1,8 անգամ),
 - կապիտալ ծախսերի աճ՝ 60,2 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսին թերակատարում՝ շուրջ 30 տոկոսով),
 - պակասուրդ՝ 242,2 միլիարդ դրամ, նվազում՝ 29 տոկոս,
 - անապահովության նպաստների չափերի բարձրացում՝ 0,
 - նվազազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի որոշ այլ տեսակների չափերի միջին աճ՝ 7-8 տոկոսով,
 - նվազագույն ամսական աշխատավարձի աճ՝ 0,
 - հանրային ծառայողների բազային աշխատավարձի աճ՝ 0,
 - զբաղվածության պետական ծրագրի ֆինանսավորման նվազում՝ 25 տոկոսով,
 - թիրախավորում՝
 - սպառողական ապրանքների գների աճը 2022թ․՝ մինչև 5,5 տոկոս, 2021թ․՝ 7 տոկոս,
 - ՀՆԱ-ի աճը 2022թ․՝ 7 տոկոս, 2021թ․՝ 6,5 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին՝ 4,9 տոկոս)։
 
Պետական բյուջեի սոցիալական բնույթին հատկանշական օրինակ․
- նախորդ տարվա համեմատ 2004թ․ կենսաթոշակի միջին չափը բարձրացվել է 32,3 տոկոսով,
 - նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացել է 1,6 անգամ:
 
Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    