Յունիբանկը թողարկել է 12% եկամտաբերությամբ արտոնյալ բաժնետոմսեր
«Յունիբանկ» ԲԲԸ-ն թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր, որոնք հնարավորություն են տալիս ստանալու ֆիքսված շահաբաժիններ: Բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմում է 12% տարեկան: Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2021թ. հոկտեմբերի 20-ը: Բաժնետոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Թողարկման ծավալը կազմում է մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամ:
Շուկա ստեղծողն է «Արմբրոկ» ընկերությունը: Բաժնետոմսերի ցուցակումը տեղի կունենա Հայաստանի ֆոնդային բորսայում: Այս ընթացակարգը մեծացնում է բաժնետոմսերի գրավչությունը, քանի որ 2020թ. մարտի 1-ից Հայաստանում արժեթղթերից ստացված եկամուտը չի հարկվում:
«Արտոնյալ բաժնետոմսերը ֆինանսական գործիք է՝ բարձր և երաշխավորված եկամտաբերությամբ, հասցեագրված բոլորին, ովքեր փնտրում են հեռանկարային ներդրումային տարբերակներ: Ավանդների տոկոսադրույքների իջեցման ֆոնին՝ շահութաբեր ներդրումների և միջոցների դիվերսիֆիկացման խնդիրը գնալով ավելի արդիական է դառնում: Եվ մենք մշակել ենք լուծում, որը, կարծում եմ, կհետաքրքրի ներդրողներին թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում»,- մեկնաբանում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Արտոնյալ բաժնետոմսեր ձեռքբերելու համար բավական է այցելել Յունիբանկի 54 մասնաճյուղերից մեկը: Ձեռքբերման նվազագույն փաթեթը 1 մլն դրամ, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը՝ 230 դրամ:
Ռուսաստանում բաժնետոմսերը կարող են գնել որակավորված ներդրողները: Ռուսաստանում տեղաբաշխման գործակալ է «GX2 Invest» ընկերությունը: Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը կստանան ոչ միայն բարձր եկամուտ, այլև ունենալով հիմնական հարցերի շուրջ քվեարկելու իրավունք՝ հնարավորություն կստանան մասնակցելու Յունիբանկի հետագա ռազմավարության մշակմանը:
Բացի այդ՝ բաժնետերերին երաշխավորվում է բանկում առաջնային սպասարկում, 25% զեղչ՝ բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների սակագների համար, ավանդների էլ ավելի բարձր տոկոսադրույք, վարկավորման ավելի շահավետ պայմաններ:
Արտոնյալ բաժնետոմսերի թողարկումը ևս մեկ քայլ է դեպի Յունիբանկի գլոբալ նպատակը. դառնալ ներդրողների հնարավորինս լայն շրջանակներին շահութաբեր ֆինանսական գործիքներ առաջարկող՝ նոր ժամանակների բանկ: 2015 թվականին Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում իրականացրեց IPO և ցուցակում բորսայում: Ավելի քան 200 մանրածախ ներդրողներ դարձան բանկի բաժնետերեր:
Ընդհանուր առմամբ Յունիբանկը պարտատոմսերի 16 թողարկում է իրականացրել: 2020 թվականին բորսայի դոլարային պարտատոմսերը երկրորդային ցուցակով ընդգրկվել են մոսկովյան բորսայում և հասանելի են դարձել Ռուսաստանի մասնավոր ներդրողների համար:
Այս տարի Յունիբանկը նշում է իր 20-ամյակը: Տարիների ընթացքում այն դարձել է Հայաստանում մանրածախ բիզնեսի, ՓՄՁ-ների սպասարկման և միջազգային վճարումների գծով առաջատար բանկերից մեկը: Յունիբանկը Հայաստանի տարբեր քաղաքներում ունի 54 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ:
Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը, Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում բացվել է բանկի մասնաճյուղը: 2020 թվականի վերջին POS-վարկերի քանակով Յունիբանկը դարձել է բանկային համակարգի առաջատարը: 2018 թվականին SME Banking Club-ը Յունիբանկին պարգևատրել է Most Innovative Bank հավաստագրով:
Spear’s Russia Wealth Management Awards 2018-ի վարկածով Յունիբանկը դարձել է հաղթող «ԱՊՀ երկրներում լավագույն մասնավոր բանկային հաճախորդների սպասարկում» անվանակարգում: 2020 թվականի վերջին Յունիբանկն ավստրիական «Raiffeisen Bank International» բանկի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին:
Միջազգային վճարային Visa համակարգը բանկին շնորհել է «Sustainability Icon» մրցանակը՝ բարձր գնահատելով արդյունավետ համագործակցության արդյունքները: Moody’s վարկանիշային գործակալությունը հաստատել է բանկի վարկանիշը B2 մակարդակում, հեռանկարը՝ «կայուն»: