Միացյալ Նահանգները Աֆղանստանից իր քաղաքացիների ու ամերիկյան զինուժի դուրսբերման գործողություններից հետո պատասխան չի տալու Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին:
Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի այն ձևակերպմանը, թե ներկայացրել է փաստեր, բայց միշտ պահպանել է անմեղության կանխավարկածը, հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորին․
Թուրք լրագրող Մուստաֆա Քարթօղլուն ներկայացրել է, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել Թուրքիան ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի Ամասիայի թանգարանում հայկական մշակութային ժառանգության նմուշները ցուցադրվում են, բայց դրանց ծագումը լռության է մատնվում։ Այս մասին «Twitter»-ի թուրքական տիրույթում ահազանգում է օգտատերերից մեկը՝ նշելով, որ հայկական ժառանգությունը ընդգրկվել է Բյուզանդիայի պատմության ցուցասրահում ու դրանց հայկական ծագման մասին ոչ մի խոսք չկա։ Անգամ բաց վիճակում ցուցադրվող հնագույն հայերեն Աստվածաշունչ գրքերի համար որևէ տեղ նշված չէ, որ հայերեն են։
Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ. Խաչատուր Սուքիասյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ Կառավարության ծրագրում տեղ գտած՝ արտաքին հարաբերությունների վերաբերյալ դրույթին, մասնավորապես՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը։
2021թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ մյուս մեքենայի վարորդնին և ավտոմեքենաների ուղևորներին պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ:
«Հայաստանի Հնարապետության շահի համար սատանայի հետ էլ պետք է համագործակցել, բայց դուք հակասում եք դրան, դուք ու ՀՀ շահերը հակառակ բևեռներում եք»,- Ազգային ժողովի ամբիոնից իշխանությանը դիմելով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Միջազգային ասպարեզում երկիրն օբյեկտի եք վերածել, դո՞ւք եք խաղաղություն հաստատողը. Աղվան Վարդանյան
Վստրեչի Ապերը գիտեր, որ մենք գնում ենք ԵԱՏՄ, ես՝ քաղաքական գործիչ, չգիտեի. Գուրգեն Արսենյան
Առաջինների համար Վազգեն Սպարապետը հաղթանակի սիմվոլ է ու Հայաստանի եւ Արցախի անկախության համար մարտնչող Հայ, իսկ երկրորդների համար՝ «Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի համար», ինչպես ԱԺ-ում հայտարարեց կապիտուլյանտ ու ապազգային ռեժիմի «հովանավորներից» մեկը։
«Մեր նոր պարեկները լավ են վերաբերվում, գալիս, զգուշացնում են, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն ապրանքը տշում են, նկարում ու ակտ են գրում: Ինձ 20.000 դրամով արդեն տուգանել են: Մենք սովոր ենք արդեն այստեղ գալուն: Ընդունում ենք, որ բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար, բայց լրիվ տեղն էր, մեր առևտուրն էր խանգարո՞ւմ: Տալիս աղջիկը Նյու Յորքում է, ասում է՝ հարսիկ, հլը արի տես, փողոցում ապրանք են վաճառում: Այսինքն, զարգացած, խոշոր քաղաքներում ևս այդպես է»,- նշեց մեր զրուցակիցը:
ւզում եմ հայտարարել, որ էստեղ բացահայտ խնդիր կա. քանի որ Չ´տղամարդ լինելու հանգամանքը ի սկզբանե բացառում եմ, ուստի Արթուրը կամ բացահայտ ստում է, կամ ինչ-որ այլ խնդիր կա, օրինակ` հիշողության հետ խնդիրներ ունի: Դե եթե հիշողության հետ խնդիրներ կան, ապա թարմացնեմ.
Ամերիկյան զինվորականները ենթադրում են, որ ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ծրագրում է հարձակում իրականացնել և քաոս առաջացնել Քաբուլի օդանավակայանում, որտեղից այս պահին տեղի է ունենում ԱՄՆ և այլ երկրների քաղաքացիների տարհանումը: Այս մասին CNN-ին հայտնել է անանուն աղբյուրը Պենտագոնում:
Պողպատե չէ է, երկաթբետոնե մանդատ դուք 2018թ. ստացել եք, մսխել եք այդ մանդատը. Քրիստինե Վարդանյան
Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի դիմաց տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից տարբեր զինատեսակների բեկորները հասել են գյուղի բնակելի հատված, իսկ օգոստոսի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Շուշիի հատվածից արձակված կրակոցներից տուժել է համայնքի բնակիչներից մեկի տունը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներկայացրեց ընտրանու կազմը, որով թիմը կնախապատրաստվի Մունդիալի ընտրականի փուլի առաջիկա երեք խաղերին: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կապառոսը հայտնեց ընդլայնված կազմը:
Եթե նկատի չունեք թուրք-ադրբեջանական կապիտալը, ապա ձեր ծրագիրը չի կարող իրականանալ. Արծվիկ Մինասյան
ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում կհրապարակի կարգավորումները ուսուցիչների կամ անձնակազմից այլ անձանց վերաբերյալ, ում հակացուցված է պատվաստվելը: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ պատվաստումները կամավոր կերպով են իրականացվելու, և որևէ պարտադրանք չկա, սակայն խրախուսվում է:
Երբ 2018թ. կանանց տան մոտ դագաղներ էիք դնում, այդ կանանց հոգեվիճակը պատկերացնո՞ւմ էիք. Վարդանյան
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
ՀՀ վարչապետին դուք համեմատեցիք Հիտլերի հետ, դա ի՞նչ է․ Արման Եղոյանը՝ Արամ Վարդևանյանին
Համաշխարհային բանկը (ՀԲ) դադարեցրել է Աֆղանստանի օգնության ծրագիրը՝ երկրում «Թալիբան» շարժման կողմից իշխանությունը վերցնելուց հետո: 2020 թվականից ՀԲ-ն մոտավորապես 5,3 մլրդ դոլար է ուղարկել երկրի վերակառուցման եւ զարգացման ծրագրին՝ Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA) միջոցով, որն օգնում է աշխարհի ամենաաղքատ երկրներին:
Ձեր հիշողությունն ինչ-որ տեղ «սբոյ» է տալիս․ Արփինե Դավոյանը՝ ընդդիմադիրներին
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5021-ով: Մահացել է 58 մարդ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարնչող տգիտություն շատ ենք տեսել։ Բայց մարտնչող տգետ անբարոյականություն տեսնելու համար միացրեք ԱԺ նիստը, նայեք քպական մանրէների հիստերիան՝ օլիգարխ Գռզոյից մինչեւ սպեցիֆիկ ժանրի աստղ Լուլու։
Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ` Կոտայքի մարզի Քասախ համայնքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ:
Ո՞վ է երեկ մարմնական վնասվածք ստացել․ ձեր գործընկերը պարոն Մինասյանի շապի՞կն էր․ Լուսինե Բադալյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ բոլոր այն պաշտպանության նախարարները, որոնց օրոք զանգով այս կամ այն մարդը բանակում ծառայությունից ազատվել է, դավաճաններ են: Երբ ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց, Հայկ Սարգսյանն ասաց, թե՝ արա, բայց քեզ հետ ո՞վ ա, որից հետո սկսեցին միմյանց վրա շշեր նետել:
Նուու մինիմում ՔԿՀ-ի տեղը ավելի երկար քաղաքացիական հիվանդանոցում գտնվելը…»։