
ԱՄՆ-ն ուժերը դուրս բերելուց հետո պատասխանատու չի լինի Քաբուլի օդանավակայանի անվտանգության համար. Պենտագոն

Միացյալ Նահանգները Աֆղանստանից իր քաղաքացիների ու ամերիկյան զինուժի դուրսբերման գործողություններից հետո պատասխան չի տալու Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին:
«Երբ առաքելությունն ավարտվի, և մենք հեռանանք, օդանավակայանն այլևս չի լինի ԱՄՆ պատասխանատվության ներքո»,- ասել է նա: