«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այո, շատերը տեղյակ չեն եղել, և շատերն են տեղյակ եղել». այսօր ԱԺ-ում, անդրադառնալով նոյեմբերի 9-ի՝ ընդդիմության բնորոշմամբ, կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմանն ու այն պնդումներին, թե այդ թուղթը ստորագրվել է գաղտնի, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ թուրքական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս արագ ավարտի Աֆղանստանից իր ռազմական անձնակազմի տարհանումը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ։
Առնվազն չորս մարդ է զոհվել եւ մեկը վիրավորվել Բենթոնի օկրուգում (Վաշինգտոնի նահանգ) հրաձգության եւ հրկիզումների հետ կապված մի շարք միջադեպերի հետեւանքով: Օգոստոսի 25-ին այդ մասին հաղորդել է CBS հեռուստաալիքի տեղական բաժանմունքը՝ վկայակոչելով իշխանություններին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար։
Այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի ներկայացման եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ադրբեջանցիների կողմից Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը փակելուն, ասաց, որ իրենք դա կանխատեսել էին և ասել, որ հնարավոր խնդիրների լուծման համար ջանքեր են գործադրում:
«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը ծրագրեր է իրականացնում թուրք գործընկերների հետ՝ ցամաքային զորքերի համար տեխնիկա ստեղծելու ոլորտում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից՝ «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում:
Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ:
Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ կամ նա իրենց, կամ նրանք իրեն: Այս պրոցեսին մասնակցում է ՊՊԾ-ն, որը նախապես վարժեցված տակտիկայի համաձայն միջամտում է այն պահին, երբ գրգռված երիտ-մանդատավորները կհասցնեն հարայ հորոցով մի երկու ճանկռտոց հասցնել ընդիմախոսներին: Հետո ՊՊԾ -ն շարվում է որպես պատնեշ և սկսվում է ջղաձիգ գոռգոռոցների և պատանեկան ժամանակ իրենց տան բալկոնից դիտած, բայց երբեք կռվի մեջ չեղած նախկին պատանյակների չիրականացած երազանքի իրագործումը, այն է՝ ուժեղ տղու դեր խաղալը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լսի՛ր այ կապիտուլյանտ, Սերժ Սարգսյանից մեջբերումներ անելուց առաջ կարող ես վերհիշել քո «կառուցողական» գործընկեր Ալիեւի խոսքերը՝ «փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Կապան տանող ճանապարհը թուրքերը փակել են, սրանք եկել խաղաղությունից են խոսում. Իշխան Սաղաթելյան
Արդեն հաստատվել են տեղեկությունները, որ օգոստոսի 25-ի երեկոյան թշնամին փակել էր Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհը՝ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներից պահանջելով այլ ճանապարհ գտնել երթևեկության համար:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ իր զինյալները շարունակում են քաղաքացիական բնակչությանը պաշտպանել Քաբուլի օդանավակայանի սահմաններից դուրս, սակայն նախազգուշացրել է ԻՊ-ի կողմից հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին:
Դրանցից շատերին փողոցում դեմ առ դեմ հանդիպես, ինքնասպան կլինեն, զորքի հետևում ուժեղ են. Իշխան Սաղաթելյան
«Եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ կարող է ինձ խփել ու գիշերը հանգիստ քնել, ես իրեն շնորհավորում եմ»․ Իշխան Սաղաթելյան
Արեւմտյան երկրները Քաբուլից տանում են այն մարդկանց, ովքեր կարող էին օգուտ բերել Աֆղանստանին: Այդ մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդն օգոստոսի 24-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում:
Խաչատուր Սուքիասյանը բացահայտեց Հոկտեմբերի 27-ի շարժառիթները՝ ովքեր էին շահագրգիռ. Իշխան Սաղաթելյան
Անհայտ անձը Տանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամում կրակ է բացել Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Արցախում օգոստոսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Հայաստանում օգոստոսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 683 դեպք, առողջացել է 315 քաղաքացի, գրանցվել է 7 մահ: Մեկ օրում կատարվել է 6918 թեստավորում: Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 511 103-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Աֆղանստանից դուրս բերման գործընթացը։ Նախարարությունը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում, ինչպես նաև՝ երկկողմ համաձայնությունների հիման վրա թուրքական զինուժը 2002 թվականից ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում։
Հայկ Կոնջորյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Ազգային Ժողովում վերջին երկու օրվա տեղի ունեցողը վատ բեմադրած մղձավանջ է հիշեցնում։ Պոռոտախոսություն, անթաքույց դեմագոգիա, հետո հայհոյանքներ, հետո իրար վրա թռչող շշեր, հետո ծեծ ու ջարդ, ու վերջում արդեն մարտադաշտ հիշեցնող կադրեր։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան-Թևոսյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2021 թ. օգոստոսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ա. Հովհաննիսյան փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի Թևոսյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևելել ձախ կամ դեպի աջ՝ նախկին միայն աջի փոխարեն:
Վազգեն Սարգսյանը երեկ մեղադրվեց պետական դավաճանության մեջ. Արթուր Վանեցյան
ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն առաջին անգամ արտագնա ընդունելություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերում:
«Ճանապարհը դեռ փակ է մնում։ Գիշերը բանակցել են, դուրս են բերել մեր քաղաքացիներին, ավտոմեքենաներին, որից հետո որոշել են, որ բանակցությունները պետք է շարունակվեն այսօր։ Ժամի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չկան»,-նշեց Գևորգ Փարսյանը։