Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5021-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5021-ով: Մահացել է 58 մարդ։
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 528․043 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 5041 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 463․306 հիվանդ, մահացել է 6949-ը:
Մեկ օրում արվել է 53․747 թեստ, այդ թվում 33․312-ը՝ հակագենի եւ 20․435-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 9,52 տոկոս, վերջին 14 օրում՝ 10,84 տոկոս, վերջին յոթ օրում՝ 10,57 տոկոս:
Պատվաստումներ է ստացել 1 մլն 38 հազար 292 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 28․196 հոգի:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 95 քաղաքացի, ստացիոնարներում՝ 7356, քովիդ-հյուրանոցներում՝ 3304 մարդ:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: