«Ի՞նչ են մտածում այս հարցի շուրջ Սպարապետի անունով «երդվող» ԵԿՄ ղեկավարները, Սպարապետի «մարտական ընկերները»»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտեք՝ ո՞րն է ազգային արժեքներ դավանողների ու կապիտուլյանտների պաշտպանների տարբերությունը։

Առաջինների համար Վազգեն Սպարապետը հաղթանակի սիմվոլ է ու Հայաստանի եւ Արցախի անկախության համար մարտնչող Հայ, իսկ երկրորդների համար՝ «Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի համար», ինչպես ԱԺ-ում հայտարարեց կապիտուլյանտ ու ապազգային ռեժիմի «հովանավորներից» մեկը։

Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ տգիտություն ու անբարոյականություն։

Հ.Գ. Իսկ ի՞նչ են մտածում այս հարցի շուրջ Սպարապետի անունով «երդվող» ԵԿՄ ղեկավարները, Սպարապետի «մարտական ընկերները», որոնցից մի քանիսը պատգամավորի մանդատ ունեն եւ վերջապես կապիտուլյանտ իշխանության գործընկեր նրա քաղաքական գործիչ եղբայրը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031